Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԸՍՏ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՍԱՆԵԼԻՔ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2003-01-09-ից մինչև 2005-08-20։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2005-08-20Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

21 դեկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հոկտեմբերի 2002 թվականի N 1934-Ն

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԸՍՏ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՍԱՆԵԼԻՔ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի երկրորդ և 41-րդ հոդվածի առաջին մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մաքսային ծառայողներին ըստ զբաղեցրած պաշտոնի հասանելիք առավելագույն հատուկ կոչումները և դրանց համապատասխան դրամական հավելավճարների չափերը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել երկարամյա ծառայության համար մաքսային ծառայողներին տրվող դրամական հավելավճարների չափերը` համաձայն N 2 հավելվածի:

Սույն կետով նախատեսված հավելավճարների սահմանման համար հիմք հանդիսացող աշխատանքային ստաժում ընդգրկվում է այն աշխատանքը կամ ծառայությունը, որի համար անձը կրել է նախկին աշխատանքի կամ ծառայության վայրում շնորհված դասային, հատուկ կամ զինվորական կոչումներ:

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պաշտոնատար անձանց հատուկ և դասային կոչումներ շնորհելու, ըստ զբաղեցրած պաշտոնների հասանելիք (առավելագույն) հատուկ և դասային կոչումներ սահմանելու, հատուկ և դասային կոչումների համար համապատասխան դրամական հավելավճարներ տալու կարգը հաստատելու մասին» N 78 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2002 թ. դեկտեմբերի 17

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2002 թվականի

հոկտեմբերի 31-ի N 1934-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԸՍՏ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՍԱՆԵԼԻՔ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ

Հատուկ կոչումը Զբաղեցրած պաշտոնը Հատուկ կոչման համար տրվող դրամական հավելավճարի չափը (դրամ)

Մաքսային ծառայության գեներալ-մայոր Վերադաս մաքսային մարմնի ղեկավար

Վերադաս մաքսային մարմնի ղեկավարի տեղակալ 9320

Մաքսային ծառայության գնդապետ Վերադաս մաքսային մարմնի վարչության պետ

Վերադաս մաքսային մարմնի վարչության պետի տեղակալ

Վերադաս մաքսային մարմնի մաքսատան պետ 7760

Մաքսային ծառայության փոխգնդապետ Վերադաս մաքսային մարմնի բաժնի պետ

Վերադաս մաքսային մարմնի բաժնի պետի տեղակալ

Վերադաս մաքսային մարմնի մաքսատան պետի տեղակալ

Վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի պետ 7300

Մաքսային ծառայության մայոր Վերադաս մաքսային մարմնի գլխավոր մաքսային տեսուչ

Վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի պետի տեղակալ

Վերադաս մաքսային մարմնի մաքսատան բաժնի պետ 6670

Մաքսային ծառայության կապիտան Վերադաս մաքսային մարմնի ավագ մաքսային տեսուչ

Վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի բաժանմունքի պետ 6200

Մաքսային ծառայության ավագ լեյտենանտ Վերադաս մաքսային մարմնի տեսուչ

Վերադաս մաքսային մարմնի մաքսատան գլխավոր տեսուչ

Վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի գլխավոր տեսուչ 5740

Մաքսային ծառայության լեյտենանտ Վերադաս մաքսային մարմնի մաքսատան ավագ տեսուչ

Վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի ավագ տեսուչ

Վերադաս մաքսային մարմնի մաքսատան տեսուչ

Վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի տեսուչ 4970

Մաքսային ծառայության կրտսեր լեյտենանտ 4370

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2002 թվականի

հոկտեմբերի 31-ի N 1934-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ

Ծառայության ստաժը Դրամական հավելավճարի չափը

(պաշտոնական դրույքաչափի համեմատ` տոկոսներով)

5-10 տարի 5

10-15 տարի 10

15-20 տարի 15

20-25 տարի 20

25 և ավելի տարի 25 տարվանից ավելի յուրաքանչյուր տարվա համար լրացուցիչ հավելավճար` պաշտոնական դրույքաչափի 1 տոկոսի չափով

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։