Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՈՂԱՄԱՍ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 փետրվարի 2016 թվականի N 109-Ա

ՀՈՂԱՄԱՍ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Առաջարկել Երևանի քաղաքապետին Երևանի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող Երևանի Մանանդյան փողոցի N 41 հասցեում գտնվող 933,0 քառ. մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (այսուհետ` հողամաս)՝ համաձայն հավելվածի, նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը` շախմատի ակադեմիա կառուցելու նպատակով:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասն ամրացնել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և առաջարկել Երևանի քաղաքապետին` Երևան քաղաքի ավագանու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նվիրաբերության պայմանագրի կնքումը և համապատասխան ակտով հանձնում-ընդունումը` նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և դրանից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված համապատասխան վճարներն ու տուրքերը պետք է կատարվեն «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. փետրվարի 15

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

փետրվարի 11-ի N 109-Ա որոշման

Ակտի պատկեր
Ակտի պատկեր

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։