Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ ՀՀ-ՈՒՄ ԳԱԶԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղվածքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2016-02-08-ից մինչև 2022-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

4 փետրվարի 2016 թվականի N 4

24. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԱԶԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և «Գրեյնջ Փաուեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքվող` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի մոտակայքում «Համակցված Շոգեգազային ցիկլով» 234 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրաէներգիա արտադրող նոր էլեկտրակայանի կառուցման և շահագործման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրին (այսուհետ՝ փոխըմբռնման հուշագիր)՝ համաձայն հավելվածի:

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել սույն արձանագրային որոշման 1-ին կետում նշված փոխըմբռնման հուշագիրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. փետրվարի 8

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

փետրվարի 4-ի նիստի N 4

արձանագրային որոշման

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։