Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի ԹԻՎ 52-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 փետրվարի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 32016043

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

26 հունվարի 2016 թ. N 9-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի ԹԻՎ 52-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի ապրիլի 10-ի «Օդային երթևեկության սպասարկման ռադիոտեխնիկական ապահովման կարգը հաստատելու մասին» թիվ 52-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հրամանի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Աերոնավիգացիոն կապի և դիտարկման ապահովման կարգը հաստատելու մասին»:

2) Հրամանի 1-ին կետում «Օդային երթևեկության սպասարկման ռադիոտեխնիկական ապահովման կարգը» բառերը փոխարինել «Աերոնավիգացիոն կապի և դիտարկման ապահովման կարգը» բառերով:

3) Հրամանով հաստատված հավելվածի (այսուհետ՝ Հավելված) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Աերոնավիգացիոն կապի և դիտարկման ապահովման կարգ»:

4) Հրամանով հաստատված հավելվածի 1-ին կետում «Օդային երթևեկության սպասարկման ռադիոտեխնիկական ապահովման կարգը» բառերը փոխարինել «Աերոնավիգացիոն կապի և դիտարկման ապահովման կարգը» բառերով:

5) Հավելվածի ամբողջ տեքստում «ռադիոտեխնիկական» բառը փոխարինել «կապի և դիտարկման» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։