Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 4-րդ հոդվածում`
ա) 1-ին կետում «իրավաբանական անձինք» բառերը փոխարինել «առևտրային կազմակերպությունները» բառերով.
բ) 2-րդ կետից հանել «և հանրային սննդի ոլորտում գործունեության» բառերը.
գ) 3-րդ կետում`
- «դ» ենթակետի «դիմումի ներկայացման պահին» բառերը փոխարինել «տվյալ տարվա հունվարի 1-ին» բառերով,
- «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«զ) այն անձինք, որոնք դադարել են համարվել այդպիսիք` մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ.».
- կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» ենթակետով`
«է) գյուղատնտեսական արտադրանք արտադրողները:».
դ) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«4. Անկախ սույն օրենքի 5 հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետից, նոր ստեղծված (պետական գրանցում ստացած) առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նշվածների) պետական գրանցում ստանալու օրվանից համարվում են պարզեցված հարկ վճարողներ, եթե նրանք մինչև պետական գրանցման եռամսյակին հաջորդող ամսվա 1-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին չեն ներկայացրել սույն օրենքի 6 հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված գրավոր դիմում` ընդհանուր կարգով հարկման, հաշվառման և հաշվետվությունների համակարգին անցնելու վերաբերյալ: Նշված ժամկետում այդպիսի դիմում ներկայացրած անձինք համարվում են ԱԱՀ վճարող` պետական գրանցում ստանալու օրվանից:»: