ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2014 թվականի N 564-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետը`
Հաստատել Հայաստանի Հանրապետության ճանապարհային ակտիվների կառավարման բարեփոխումների միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. հունիսի 20
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2014 թ.
հունիսի 20-ի N 564-Ա
որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ
NN
ը/կ Միջոցառման անվանումը Պատասխանատու կատարողը Ժամկետը Պահանջվող ֆինանսական միջոցները Ֆինանսավորման աղբյուրը
1. Ճանապարհային ակտիվների մասին տվյալների ավտոմատ հավաքագրման սարքավորումների և ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի (համակարգչային ծրագրի) տեխնիկական մասնագրերի և դրանց գնման տեխնիկական առաջադրանքի մշակում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն՝ Ասիական զարգացման բանկի խորհրդատուների օժանդակությամբ 2014 թ. հունիսի
2-րդ տասնօրյակ Չի պահանջվում:
2. Ճանապարհային ակտիվների մասին տվյալների ավտոմատ հավաքագրման սարքավորումների և ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի (համակարգչային ծրագրի) գնման պայմանագրի կնքում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 2016 թ. մայիս 1.3 մլն ԱՄՆ-ի դոլար Ասիական զարգացման բանկ (Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի Ապրանքներ բաղադրիչի շրջանակներում)
3. Ճանապարհային ակտիվների մասին տվյալների ավտոմատ հավաքագրման սարքավորումների և ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի (համակարգչային ծրագրի) տեղակայում և գործարկում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 2016 թ. սեպտեմբեր Ներառվում է գնման պայմանագրում: Ասիական զարգացման բանկ (Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի Ապրանքներ բաղադրիչի շրջանակներում)
4. Ճանապարհային ակտիվների վերաբերյալ տվյալների ավտոմատ հավաքագրման սարքավորումները և ճանապարհային ակտիվների կառավարման համակարգը (համակարգչային ծրագիրը) շահագործող անձնակազմի ուսուցում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն՝ Ասիական զարգացման բանկի օժանդակությամբ 2016 թ. սեպտեմբեր Ներառվում է գնման պայմանագրում Ասիական զարգացման բանկ (Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի «Ապրանքներ» բաղադրիչի շրջանակներում)
5. ՀՀ պետական նշանակության ավտոճանապարհների ցանցի անձնագրավորում, վիճակի մասին ելակետային տվյալների հավաքագրում և մշակում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 2015-2017 թթ. 15.5 մլն դրամ տարեկան ՀՀ պետական բյուջե
(հավելվածը փոփ., խմբ. 01.02.16 N 40-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան