ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 փետրվարի 2016 թվականի N 88-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև նոր շրջանակային համաձայնագրի առևտրի ու ներդրումների հարցերի շուրջ վարվող բանակցությունների առաջին փուլին մասնակցելու նպատակով պատվիրակության՝ համաձայն հավելվածի, 2016 թվականի փետրվարի 15-18-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը, մասնավորապես, Գարեգին Մելքոնյանինը, Վիգեն Քոչարյանինը, Արթուր Մայսուրյանինը, Արմեն Մելկիկյանինը, Սերգեյ Շահնազարյանինը, Լուսինե Դավթյանինը, Անդրանիկ Խաչիկյանինը, Մանուկ Միքայելյանինը, Խաչատուր Խաչատրյանինը, Ժորա Սարգսյանինը և Տիգրան Հարությունյանինը, կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
2. Ընդունել ի գիտություն, որ Արման Ալոյանի և Գևորգ Նազարյանի՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գարեգին Մելքոնյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. փետրվարի 22
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
փետրվարի 22-ի N 88-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
2016 ԹՎԱԿԱՆԻ փետրվարի 15-18-Ը Բելգիայի Թագավորություն մեկնող ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Գ. Մելքոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ (պատվիրակության ղեկավար)
Վ. Քոչարյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Խ. Խաչատրյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ (15.02.2016 թ.-17.02.2016 թ.)
Ա. Մայսուրյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության վարչության պետ
Ա. Մելկիկյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ
Ս. Շահնազարյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ (15.02.2016 թ.-17.02.2016 թ.)
Ժ. Սարգսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության աշխատանքի բաժնի պետ (15.02.2016 թ.-17.02.2016 թ.)
Տ. Հարությունյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության վարչության Առևտրի համաշխարհային կազմակերպության բաժնի առաջին կարգի մասնագետ
Ա. Ալոյան - ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի պետ (համաձայնությամբ)
Մ. Միքայելյան - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ (համաձայնությամբ, 16.02.2016 թ.-18.02.2016 թ.)
Լ. Դավթյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ (15.02.2016 թ.-17.02.2016 թ.)
Ա. Խաչիկյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ (15.02.2016 թ.-17.02.2016 թ.)
Գ. Նազարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի փոխտնօրեն (16.02.2016 թ.-18.02.2016 թ.)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան