ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 փետրվարի 2016 թվականի N 94-Ա
2016 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ) ԿԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի N 474-Ն որոշման 11-րդ կետի պահանջները կատարելու նպատակով՝
Հաստատել 2016 թվականի ընթացքում պետական գույքի մասնավորեցման (մասնավորեցման նախապատրաստման) կամ ընկերությունները լուծարման ներկայացնելու աշխատանքների կատարման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. փետրվարի 22
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
փետրվարի 22-ի N 94-Ա
որոշման
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց
2016 թվականի ընթացքում պետական գույքի մասնավորեցման (մասնավորեցման նախապատրաստման) կամ ընկերությունները լուծարման ներկայացնելու աշխատանքների կատարման
NN ը/կ ՀՀ պետական կառավարման մարմնի անվանումը Ընկերությունների թիվը՝ ըստ եռամսյակների
ընդամենը 1-ին եռամսյակ 2-րդ եռամսյակ 3-րդ եռամսյակ 4-րդ եռամսյակ
1. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն 8 2 2 2 2
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան