«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մարտի 2007 թվականի N 327-Ն
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ (ՔՎՈՏԱՆԵՐԸ) ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 11.02.16 N 137-Ն)
Ղեկավարվելով «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. (կետն ուժը կորցրել է 05.02.15 N 90-Ն)
2. Սահմանել օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակները (քվոտաները)` համաձայն N 2 հավելվածի:
3. (կետն ուժը կորցրել է 03.11.11 N 1554-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2007 թ. մարտի 22
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
մարտի 15-ի N 327-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ
(հավելվածն ուժը կորցրել է 05.02.15 N 90-Ն)
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
մարտի 15-ի N 327-Ն որոշման
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ (ՔՎՈՏԱՆԵՐԸ)
1. Օզոնային շերտը քայքայող նյութերի` Հայաստանի Հանրապետություն ներմուծման թույլատրելի ընդհանուր չափաքանակները (քվոտաները) սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 90-Ն որոշման NN 1 և 5 հավելվածներին համապատասխան խմբերի և տարիների:
Խումբը Տարին Ներմուծման առավելագույն
չափաքանակը (տոննա/տարի)
Անվանացանկ A-ի խումբ I, II
Անվանացանկ B-ի խումբ I, II, III
Անվանացանկ C-ի խումբ II, III
Անվանացանկ E-ի խումբ I 2011 թ-ից սկսած 0
Անվանացանկ C-ի խումբ I 2011-2012 թթ.
2013-2014 թթ.
2015-2019 թթ.
2020-2024 թթ.
2025-2029 թթ.
2030-2039 թթ.
2040թ-ից սկսած անսահմանափակ
126,69
114,02
82,35
41,17
3,17
0
(1-ին կետը խմբ. 11.02.16 N 137-Ն)
2. Սահմանվում են օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման հետևյալ ընդհանուր չափաքանակները (քվոտաները)`
Խումբը Տարին Ներմուծման առավելագույն
չափաքանակը (տոննա/տարի)
I-V, VII, VIII 2011 թ-ից սկսած 0
VI 2011-2012 թթ.
2013-2014 թթ.
2015-2019 թթ.
2020-2024 թթ.
2025-2029 թթ.
2030-2039 թթ.
2040 թ-ից սկսած անսահմանափակ
126.69
114.02
82.35
41.17
3.17
0
(2-րդ կետը խմբ. 03.11.11 N 1554-Ն, 07.06.12 N 715-Ն)
(հավելվածը խմբ. 03.11.11 N 1554-Ն, 07.06.12 N 715-Ն, 11.02.16 N 137-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան