Հոդված 13
Հոդված 13
1. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ կամ լրացումներ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մաս կազմող և սույն Համաձայնագրով նախատեսված կարգով ուժի մեջ մտնող առանձին արձանագրություններով:
2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ` Կողմերի ազգային օրենսդրություններով սահմանված ներպետական ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով վերջին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից:
3. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և գործում է այնքան ժամանակ, քանի դեռ Կողմերից որևէ մեկը դիվանագիտական ուղիներով գրավոր չի ծանուցում մյուս Կողմին սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
4. Սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու դեպքում դրա դրույթները կշարունակեն կիրառվել նախորդ հոդվածներում նշված այն փաստաթղթերի նկատմամբ, որոնք տրվել են մինչև սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը, ինչպես նաև` այն սովորողների ու գիտական աստիճաններ հայցողների նկատմամբ, ովքեր ժամանել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կամ Հայաստանի Հանրապետություն մինչև Համաձայնագրի գործողության դադարեցումը: Կրթության մասին նրանց ստացած փաստաթղթերը կճանաչվեն սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան: