Հոդված 14
Հոդված 14
Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրարկման վերաբերյալ տարաձայնություններ առաջանալու դեպքում բոլոր վեճերը պետք է լուծվեն Կողմերի միջև բանակցությունների միջոցով` առանց երրորդ կողմերի և միջազգային դատական մարմինների մասնակցության:
Կատարված է Պեկին քաղաքում 2015 թ. մարտի 25-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, չինարեն և ռուսերեն, ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում հիմք է ընդունվում ռուսերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2015թ. նոյեմբերի 12-ին