Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գիտական աստիճանների կառուցվածքը:

ՉԺՀ Պետխորհրդին առընթեր Որակավորման հանձնաժողովի կողմից հաստատված կանոնադրության համաձայն` Չինաստանում որակավորումը դասակարգվում է` բակալավրի գիտական աստիճան, մագիստրոսի գիտական աստիճան և դոկտորի գիտական աստիճան:

1) Բակալավրի գիտական աստիճան

Բուհեր ընդունված անձինք (լրիվ բարձրագույն կրթություն), ավարտելով քառամյա ուսումնական ծրագիրը, ստանում են բարձրագույն կրթության վկայագիր: Բուհի այն շրջանավարտները, որոնց առաջադիմությունը համապատասխանում է բակալավրիատի բոլոր չափանիշներին, իրավունք ունեն դիմում ներկայացնելու համապատասխան հաստատություն իրենց բակալավրի գիտական աստիճան շնորհելու մասին:

Բուհեր չընդունված դիմորդները կարող են շարունակել իրենց կրթությունը մեծահասակների համար նախատեսված բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ կրթությունը շարունակել դրսեկության ձևով: Ամբողջական ուսումնական ծրագիրն անցնելով՝ ուսանողներն ստանում են բարձրագույն կրթության վկայագիր: Նման հաստատությունների շրջանավարտները, որոնց առաջադիմությունը համապատասխանում է բակալավրիատի բոլոր չափանիշներին, իրավունք ունեն դիմում ներկայացնելու համապատասխան հաստատություն իրենց բակալավրի գիտական աստիճան շնորհելու մասին:

2) Մագիստրոսի գիտական աստիճան

Բակալավրի գիտական աստիճան ստացած և մագիստրատուրա (մագիստրոսի գիտական աստիճան շնորհելու իրավասություն ունեցող ուսումնական կամ գիտահետազոտական հաստատություն) ընդունվելու համար ՄՊՔ (միասնական պետական քննություն) հանձնած անձինք կարող են ընդունվել մագիստրատուրա: Այն շրջանավարտները, որոնց առաջադիմությունը ուսումնառության և հետազոտական աշխատանքի երկամյա կամ եռամյա ժամկետի ավարտից հետո համապատասխանում է մագիստրատուրայի բոլոր չափանիշներին, իրավունք ունեն դիմում ներկայացնելու համապատասխան հաստատություն իրենց մագիստրոսի գիտական աստիճան շնորհելու մասին:

Բակալավրի գիտական աստիճան ստացած անձինք իրավունք ունեն սովորելու մագիստրատուրայում նաև առանց արտադրությունից կտրվելու, ինչպես նաև իրավունք ունեն դիմում ներկայացնելու համապատասխան հաստատություն իրենց մագիստրոսի գիտական աստիճան շնորհելու մասին՝ առաջադիմությամբ մագիստրատուրայի չափանիշներին լիակատար համապատասխանության դեպքում:

3) Դոկտորի գիտական աստիճան

Մագիստրոսի գիտական աստիճան ստացած անձինք, քննություն հանձնելով, կարող են ընդունվել դոկտորանտուրա (դոկտորի գիտական աստիճան շնորհելու իրավասություն ունեցող ուսումնական կամ գիտահետազոտական հաստատություն): Այն դոկտորանտները, որոնց առաջադիմությունը ուսումնառության և հետազոտական աշխատանքի եռամյա (կամ ավել) ժամկետի ավարտից հետո համապատասխանում է դոկտորանտուրայի բոլոր չափանիշներին, իրավունք ունեն դիմում ներկայացնելու համապատասխան հաստատություն իրենց դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասին:

Մագիստրոսի գիտական աստիճան ստացած անձինք կարող են սովորել դոկտորանտուրայում նաև առանց արտադրությունից կտրվելու, ինչպես նաև իրավունք ունեն դիմում ներկայացնելու համապատասխան հաստատություն իրենց դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասին՝ առաջադիմությամբ դոկտորանտուրայի չափանիշներին լիակատար համապատասխանության դեպքում:

Դոկտորի գիտական աստիճան շնորհելու իրավասությամբ օժտված որոշ հաստատություններ դոկտորների պատրաստումը սկսում են բակալավրիատից: Ուսումնառության և հետազոտական աշխատանքի հնգամյա ժամկետի ավարտից հետո բակալավրը ստանում է դոկտորի գիտական աստիճան՝ շրջանցելով մագիստրոսի աստիճանը:

2. ՀՀ գործող օրենսդրության համաձայն` բարձրագույն մասնագիտական կրթությունն ունի հետևյալ աստիճանները.

1. բակալավր՝ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ունեցող և առնվազն քառամյա բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերին համապատասխան ատեստավորված անձանց,

2. դիպլոմավորված մասնագետ՝ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է միջնակարգ (լրիվ) ընդհանուր կամ մասնագիտական կրթություն ունեցող անձանց՝ առնվազն հնգամյա բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի ատեստավորման արդյունքների հիման վրա,

3. մագիստրոս` բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի աստիճան ունեցող անձանց՝ երկամյա բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի ատեստավորման արդյունքների հիման վրա,

4. 4.1. հետազոտող՝ հետբուհական մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի աստիճան ունեցող անձանց՝ ասպիրանտուրայում եռամյա հետբուհական մասնագիտական կրթական ծրագրի ատեստավորման արդյունքների հիման վրա,

4.2. գիտությունների թեկնածու` շնորհվում է թեկնածուական մինիմումներ հանձնած և թեկնածուական ատենախոսությունը հրապարակային պաշտպանած` բարձրագույն կրթություն ունեցող անձանց,

5. գիտությունների դոկտորի գիտական աստիճան` շնորհվում է դոկտորական ատենախոսությունը հրապարակային պաշտպանած անձանց: Հայցորդը պետք է ունենա գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։