Հոդված 2
Հոդված 2
1. Կողմերը սույնով հիմնում են Միացյալ Նահանգներ-Հայաստան՝ Առևտրի և ներդրումների խորհուրդ (Խորհուրդ)` կազմված յուրաքանչյուր Կողմի ներկայացուցիչներից: Հայաստանի կողմից պետք է նախագահի Էկոնոմիկայի նախարարությունը, իսկ Միացյալ Նահանգների կողմից պետք է նախագահի՝ ԱՄՆ Առևտրի ներկայացուցչի գրասենյակը («ԱՄՆԱՆ»): Կողմերին, ըստ անհրաժեշտության, կարող են աջակցել իրենց կառավարությունների ներկայացուցիչները:
2. Խորհուրդը պետք է հանդիպի Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում, վայրերում և միջոցներով: Կողմերը պետք է ձգտեն հանդիպել ոչ պակաս, քան տարին մեկ անգամ: