Հոդված 3
Հոդված 3
Խորհուրդը պետք է`
1. վերահսկի Կողմերի միջև առևտրային և ներդրումային հարաբերությունները, պետք է բացահայտի առևտրի և ներդրումների ընդլայնման հնարավորությունները, պետք է բացահայտի համապատասխան հարցերը, ինչպիսիք են օրենքի գերակայության ապահովումն ու թափանցիկ և կոռուպցիայից զերծ հանրային հաստատությունների խթանումը, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը, աշխատողների իրավունքները, ինչպես նաև շրջակա միջավայրը՝ որոնց շուրջ նպատակահարմար է բանակցել համապատասխան ֆորումում.
2. քննության առնի Կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող` առևտրային և ներդրումային կոնկրետ խնդիրներ.
3. բացահայտի և աշխատի վերացնել Կողմերի միջև առևտրի և ներդրումների խոչընդոտները, և
4. անհրաժեշտության դեպքում, Խորհրդի աշխատանքներին վերաբերող հարցերով, խորհրդատվության կարգով դիմի մասնավոր հատվածին և քաղաքացիական հասարակությանը: