Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1285 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

25 դեկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 2002 թվականի N 2017-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1285 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Անվճարունակ կազմակերպությունների անվճարունակության գործերով կառավարչի լիցենզավորման կարգը և նրա գործունեության իրականացման լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1285 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

որոշմամբ հաստատված կարգի՝

ա) 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով.

«ե) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրված բանկի և վարկային կազմակերպության ադմինիստրացիայի ղեկավարի որակավորման վկայական ունեցող հայտատուն՝ այդ վկայականի պատճենը».

բ) 13-րդ կետը լրացնել «բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրված բանկի և վարկային կազմակերպության ադմինիստրացիայի ղեկավարի որակավորման վկայական ունեցող անձանց, որոնց մասնագիտական որակավորման ստուգումն իրականացնում է հանձնաժողովը՝ հարցազրույցի միջոցով» բառերով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2002 թ. դեկտեմբերի 14

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։