Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ (ԿԻՑ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՈՎ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ (ԿԻՑ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՈՎ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Վավերացնել 2015 թվականի հունիսի 15-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը (կից վերապահումով)՝ ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2015 թվականի դեկտեմբերի 15-ի ՍԴՈ-1247 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից՝ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան։

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ Գ. Սահակյան

25 փետրվարի 2016 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-202-Ն

Հայաստանի Հանրապետության վերապահումը

«Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության վերաբերյալ

Հայաստանի Հանրապետությունը ժամանակավորապես չի կիրառի «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը մինչև արձանագրության 2-րդ հոդվածով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համար դրա ուժի մեջ մտնելը։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։