«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 մարտի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 11016072
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 փետրվարի 2016 թ. N 83-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՈՉ ՖՈՐՄԱԼ ԵՎ ԻՆՖՈՐՄԱԼ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1062-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը`
Հրամայում եմ`
1. Սահմանել ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման ենթակա մասնագիտությունների ցանկը` համաձայն հավելվածի:
2. ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լրացուցիչ և շարունակական կրթության բաժնին (պետ` Ա. Տիգրանյան) և իրավաբանական վարչությանը (պետ` Վ. Բավեյան)` սահմանված կարգով հրամանը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Աշոտյան
Հավելված
ՀՀ կրթության և գիտության նախարարի
2016 թ. փետրվարի 5-ի
N 83-Ն հրամանի
Ց Ա Ն Կ
ՈՉ ՖՈՐՄԱԼ ԵՎ ԻՆՖՈՐՄԱԼ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
10 ՍՊԱՍԱՐԿՈՒՄ (ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ)
1013.02.4 Հանրային սննդի մատուցում
1013.03.4 Խոհարարական գործ
06 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ (ՏՀՏ)
0613.01.5 Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում
0613.02.5 Համակարգչային գեղարվեստական նախագծում
08 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՁԿՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
0811.02.5 Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում
0831.01.5 Ձկնաբանություն և ձկնաբուծություն