Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՆԱՍԱԿԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ԿՐՃԱՏ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՏԵՍՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

26 դեկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 դեկտեմբերի 2002 թվականի N 2038-Ն

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՆԱՍԱԿԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ԿՐՃԱՏ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՏԵՍՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի երկրորդ մասի, 35-րդ հոդվածի երկրորդ մասի և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 5-ի ՆԿ-1158-Ա կարգադրության 2-րդ կետի «ե» ենթակետի հինգերորդ պարբերության պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ոստիկանությունում առողջության համար վնասակար պայմաններում ծառայողներին աշխատաժամանակի կրճատ տևողություն և լրացուցիչ արձակուրդի տևողություն նախատեսող ծառայությունների ցանկը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2002 թ. դեկտեմբերի 25

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2002 թվականի

դեկտեմբերի 19-ի N 2038-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՆԱՍԱԿԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ԿՐՃԱՏ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՏԵՍՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

NN

ը/կ Ծառայության անվանումը Լրացուցիչ արձակուրդի

տևողությունը (աշխ. օր) Աշխատաժամանակի կրճատ

տևողությունը (ժամ)

1. Քիմիկ-փորձագետ - 6

2. Պայթյունատեխնիկ-փորձագետ 10 -

3. Ռադիոկենտրոնի օպերատոր 10 -

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։