Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մարտի 2016 թվականի N 175-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետով՝

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման 2016 թվականի պլանը` համաձայն հավելվածի:

2. Ընդունել ի գիտություն, որ քաղաքացիական պաշտպանության վիճակի գնահատումն իրականացվում է կամավորականության սկզբունքով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. մարտի 15

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

մարտի 15-ի N 175-Ա

որոշման

Պ Լ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ

NN

ը/կ Մարմնի անվանումը Ընդգրկվող ստորաբաժանումները, կազմակերպությունները, ՔՊ-ի ուժերը Գնահատման ժամանակը Գնահատում իրականացնող մարմինները Գնահատման բովանդակությունը

1 2 3 4 5 6

1. ՀՀ Արմավիրի մարզ ՀՀ Արմավիրի մարզային տարահանման հանձնաժողով

ՀՀ Արմավիրի մարզային ՔՊ-ի ծառայություններ քաղ. Արմավիրի, Բագարանի, Բամբակաշատի, Երվանդաշատի, Ջանֆիդայի համայնքներ (համաձայնությամբ)

«Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ

(համաձայնությամբ)

«Ալեքս Գրիգ» ՍՊԸ (համաձայնությամբ)

«Արմավիրի Գազմաշ» ՍՊԸ (համաձայնությամբ) 2016 թ. մարտի

23-25 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

Հանրապետական քաղաքացիական պաշտպա-նության ծառայությունների ներկայացուցիչներ I. Քաղաքացիական պաշտպանության (այսուհետ` ՔՊ-ի) վիճակի գնահատման ուղղությունները (ամբողջ ծավալով)

1. Ինժեներական պաշտպանություն

2. Ճառագայթային և քիմիական պաշտպանություն

3. Բժշկական պաշտպանություն

4. Տարահանման միջոցառումների կազմակերպում

5. ՔՊ-ի կազմավորումների պատրաստվածություն

6. Բնակչության ՔՊ-ի գծով ուսուցում

7. Կառավարման, կապի և ազդարարման համակարգերի վիճակը

II. ՔՊ-ի պատրաստության բերման միջոցառումների կատարումը (ամբողջ ծավալով)

III. «ՀՀ Արմավիրի մարզի ՔՊ-ի ղեկավար կազմի գործողությունները ՔՊ-ի համակարգի պատրաստականության բերման միջոցառումների իրականացման ընթացքում» թեմայով շտաբային վարժանքի (այսուհետ` ՇՎ) անցկացում

2. ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմ

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ)

«Առողջապահական պետական տեսչություն» 2016 թ. ապրիլի

27-29 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն I. ՔՊ-ի վիճակի գնահատման ուղղությունները

1. Ինժեներական պաշտպանություն

1) աշխատողների ապահովվածությունը պաշտպանական կառույցներով.

2) նկուղների, կիսանկուղների և այլ խորացված կառույցների ֆոնդերի օգտագործումն աշխատողների պաշտպանության նպատակով:

2. Ճառագայթային և քիմիական պաշտպանություն

1) ճառագայթային և քիմիական պաշտպանության ուժերի առկայությունը և պատրաստվածությունը.

2) ճառագայթային և քիմիական պաշտպանության միջոցներով ապահովվածությունը:

3. Բժշկական պաշտպանություն

1) Աշխատողների և ՔՊ-ի կազմավորումների անձնակազմերի բժշկական անհատական պաշտպանության միջոցներով ապահովվածությունը.

2) ՔՊ-ի բժշկական կազմավորումների վիճակը և պատրաստվածության աստիճանը:

4. Տարահանման միջոցառումների կազմակերպում

1) տարահանման մարմինների ստեղծման, նախապատրաստման, պատրաստվածության վիճակը.

2) տարահանման միջոցառումների (շենքից տարահանման) պլանավորումը:

5. ՔՊ-ի

կազմավորումների պատրաստվածություն

1) ՔՊ-ի կազմավորումների համալրվածությունն անձնակազմով.

2) ՔՊ-ի կազմավորումների հագեցվածությունը գույքով և գործող սարքերով.

3) ՔՊ-ի կազմավորումների պատրաստության բերման պլանի առկայությունը:

6. Մարմնի ՔՊ-ի գծով պատրաստման և աշխատողների ուսուցման կազմակերպում

1) ՔՊ-ի ղեկավար կազմի պատրաստում.

2) ՔՊ-ի կազմավորումների պատրաստում.

3) ուսումնավարժությունների պլանավորում և անցկացում.

4) աշխատողների ուսուցում (ուսումնական խմբերի կազմում):

7. Կառավարման, կապի և ազդարարման համակարգեր

1) ՔՊ-ի շտաբների (զորահավաքային մարմինների) և ՔՊ-ի կառավարման այլ մարմինների պատրաստվածությունը.

2) պահեստային կառավարման կետերի (ՊԿԿ) առկայությունը և վիճակը.

3) ՊԿԿ-ի պահպանությունը (կենսաապահովման և կապի կառավարման ինքնուրույն համակարգերով հագեցվածությունը).

4) ՊԿԿ-ի հերթափոխերի առկայությունը (հաշվարկների հերթապահության կազմակերպում).

5) համաձայնեցված, ճշգրտված, հաստատված ՔՊ-ի պլանների առկայությունը.

6) ՔՊ-ի համակարգի խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակացույցի, կառավարման այլ փաստաթղթերի և հաշվարկների իրատեսությունը, բոլոր միջոցառումների ապահովվածությունը նյութական, տեխնիկական և մարդկային ռեսուրսներով.

7) ՔՊ-ի պլանների համապատասխանությունը ՀՀ կառավարության 2004 թ. ապրիլի 22-ի N 633-Ն որոշմամբ սահմանված կարգին.

8) մարմնի տարածքում աշխատողների ազդարարման միջոցների, տարահանման սխեմաների առկայությունը.

9) հիմնական և պահեստային կառավարման կետերի ապահովվածությունը ռադիոհեռարձակման ցանցով՝ ազդարարման ազդանշանների և տեղեկատվության հաղորդման համար.

10) ՊԿԿ-ի և ենթակա կառավարման մարմինների միջև ռադիոկապի առկայությունը:

II. ՔՊ-ի պատրաստության բերման միջոցառումների կատարումը

1. «ՔՊ-ի ղեկավար կազմի կողմից ՔՊ-ի համակարգը պատրաստականության բերման միջոցառումների իրականացումը» թեմայով ՇՎ-ի անցկացում:

3. ՀՀ Սյունիքի

մարզ ՀՀ Սյունիքի մարզային տարահանման հանձնաժողով

ՀՀ Սյունիքի մարզային ՔՊ-ի ծառայություններ

Մեղրիի, Ագարակի, Լեհվազի, Լիճքի, Սալվարդի համայնքներ(համաձայնությամբ)

«Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ (համաձայնությամբ)

«Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ (համաձայնությամբ)

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ (համաձայնությամբ) 2016 թ. հունիսի

21-24 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

Հանրապետական քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ներկայացուցիչներ I. ՔՊ-ի վիճակի գնահատման ուղղությունները (ամբողջ ծավալով)

1. Ինժեներական պաշտպանություն

2. Ճառագայթային և քիմիական պաշտպանություն

3. Բժշկական պաշտպանություն

4. Տարահանման միջոցառումների կազմակերպում

5. ՔՊ-ի կազմավորումների պատրաստվածություն

6. Բնակչության ՔՊ-ի գծով ուսուցում

7. Կառավարման, կապի և ազդարարման համակարգերի վիճակը

II. ՔՊ-ի պատրաստության բերման միջոցառումների կատարումը (ամբողջ ծավալով)

III. «ՀՀ Սյունիքի մարզի ՔՊ-ի ղեկավար կազմի գործողությունները ՔՊ-ի համակարգի պատրաստականության բերման միջոցառումների իրականացման ընթացքում» թեմայով ՇՎ-ի անցկացում:

4. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ

Ջրային տնտեսության պետական կոմիտե

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

«Հայանտառ» ՊՈԱԿ(համաձայնությամբ) 2016 թ. սեպտեմբերի

14-16 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն I. ՔՊ-ի վիճակի գնահատման ուղղությունները

1. Ինժեներական պաշտպանություն

1) աշխատողների ապահովվածությունը պաշտպանական կառույցներով.

2) նկուղների, կիսանկուղների և այլ խորացված կառույցների ֆոնդերի օգտագործումն աշխատողների պաշտպանության նպատակով:

2. Ճառագայթային և քիմիական պաշտպանություն

1) ճառագայթային և քիմիական պաշտպանության ուժերի առկայությունը և պատրաստվածությունը.

2) ճառագայթային և քիմիական պաշտպանության միջոցներով ապահովվածությունը:

3. Բժշկական պաշտպանություն

1) աշխատողների և ՔՊ-ի կազմավորումների անձնակազմերի բժշկական անհատական պաշտպանության միջոցներով ապահովվածությունը.

2) ՔՊ-ի բժշկական կազմավորումների վիճակը և պատրաստվածության աստիճանը:

4. Տարահանման միջոցառումների կազմակերպում

1) տարահանման մարմինների ստեղծման, նախապատրաստման, պատրաստվածության վիճակը.

2) տարահանման միջոցառումների (շենքից տարհանման) պլանավորումը:

5. ՔՊ-ի կազմավորումների պատրաստվածություն

1) ՔՊ-ի կազմավորումների համալրվածությունն անձնակազմով.

2) ՔՊ-ի կազմավորումների հագեցվածությունը գույքով և գործող սարքերով.

3) ՔՊ-ի կազմավորումների պատրաստության բերման պլանի առկայությունը:

6. Մարմնի ՔՊ-ի գծով պատրաստման և աշխատողների ուսուցման կազմակերպում

1) ՔՊ-ի ղեկավար կազմի պատրաստում.

2) ՔՊ-ի կազմավորումների պատրաստում.

3)ուսումնավարժությունների պլանավորում և անցկացում.

4) աշխատողների ուսուցում (ուսումնական խմբերի կազմում):

7. Կառավարման, կապի և ազդարարման համակարգեր

1) ՔՊ-ի շտաբների (զորահավաքային մարմինների) և ՔՊ-ի կառավարման այլ մարմինների պատրաստվածությունը.

2) պահեստային կառավարման կետերի (ՊԿԿ) առկայությունը և վիճակը.

3) ՊԿԿ-ի պահպանությունը (կենսաապահովման և կապի կառավարման ինքնուրույն համակարգերով հագեցվածությունը).

4) ՊԿԿ-ի հերթափոխերի առկայությունը (հաշվարկների հերթապահության կազմակերպում).

5) համաձայնեցված, ճշգրտված, հաստատված ՔՊ-ի պլանների առկայությունը.

6) ՔՊ-ի համակարգի խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակացույցի, կառավարման այլ փաստաթղթերի և հաշվարկների իրատեսությունը, բոլոր միջոցառումների ապահովվածությունը նյութական, տեխնիկական և մարդկային ռեսուրսներով.

7) ՔՊ-ի պլանների համապատասխանությունը ՀՀ կառավարության 2004 թ. ապրիլի 22-ի N 633-Ն որոշմամբ սահմանված կարգին.

8) մարմնի տարածքում աշխատողների ազդարարման միջոցների, տարահանման սխեմաների առկայությունը.

9) հիմնական և պահեստային կառավարման կետերի ապահովվածությունը ռադիոհեռարձակման ցանցով՝ ազդարարման ազդանշանների և տեղեկատվության հաղորդման համար.

10) ՊԿԿ-ի և ենթակա կառավարման մարմինների միջև ռադիոկապի առկայությունը:

II. ՔՊ-ի պատրաստության բերման միջոցառումների կատարումը

1. «ՔՊ-ի ղեկավար կազմի կողմից ՔՊ-ի համակարգը պատրաստականության բերման միջոցառումների իրականացումը» թեմայով ՇՎ-ի անցկացում:

5. ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմ

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ (համաձայնությամբ) 2016 թ. հոկտեմբերի

19-21 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն I. ՔՊ-ի վիճակի գնահատման ուղղությունները

1. Ինժեներական պաշտպանություն

1) աշխատողների ապահովվածությունը պաշտպանական կառույցներով.

2) նկուղների, կիսանկուղների և այլ խորացված կառույցների ֆոնդերի օգտագործումն աշխատողների պաշտպանության նպատակով:

2. Ճառագայթային և քիմիական պաշտպանություն

1) ճառագայթային և քիմիական պաշտպանության ուժերի առկայությունը և պատրաստվածությունը.

2) ճառագայթային և քիմիական պաշտպանության միջոցներով ապահովվածությունը:

3. Բժշկական պաշտպանություն

1) աշխատողների և ՔՊ-ի կազմավորումների անձնակազմերի բժշկական անհատական պաշտպանության միջոցներով ապահովվածությունը.

2) ՔՊ-ի բժշկական կազմավորումների վիճակը և պատրաստվածության աստիճանը:

4. Տարահանման միջոցառումների կազմակերպում

1) տարահանման մարմինների ստեղծման, նախապատրաստման, պատրաստվածության վիճակը.

2) տարահանման միջոցառումների (շենքից տարահանման) պլանավորումը:

5. ՔՊ-ի կազմավորումների պատրաստվածություն

1) ՔՊ-ի կազմավորումների համալրվածությունն անձնակազմով.

2) ՔՊ-ի կազմավորումների հագեցվածությունը գույքով և գործող սարքերով.

3) ՔՊ-ի կազմավորումների պատրաստության բերման պլանի առկայությունը:

6. Մարմնի ՔՊ-ի գծով պատրաստման և աշխատողների ուսուցման կազմակերպում

1) ՔՊ-ի ղեկավար կազմի պատրաստում.

2) ՔՊ-ի կազմավորումների պատրաստում.

3) ուսումնավարժությունների պլանավորում և անցկացում.

4) աշխատողների ուսուցում (ուսումնական խմբերի կազմում):

7. Կառավարման, կապի և ազդարարման համակարգեր

1) ՔՊ-ի շտաբների (զորահավաքային մարմինների) և ՔՊ-ի կառավարման այլ մարմինների պատրաստվածությունը.

2) պահեստային կառավարման կետերի (ՊԿԿ) առկայությունը և վիճակը.

3) ՊԿԿ-ի պահպանությունը (կենսաապահովման և կապի կառավարման ինքնուրույն համակարգերով հագեցվածությունը).

4) ՊԿԿ-ի հերթափոխերի առկայությունը (հաշվարկների հերթապահության կազմակերպում).

5) համաձայնեցված, ճշգրտված, հաստատված ՔՊ-ի պլանների առկայությունը.

6) ՔՊ-ի համակարգի խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակացույցի, կառավարման այլ փաստաթղթերի և հաշվարկների իրատեսությունը, բոլոր միջոցառումների ապահովվածությունը նյութական, տեխնիկական և մարդկային ռեսուրսներով.

7) ՔՊ-ի պլանների համապատասխանությունը ՀՀ կառավարության 2004 թ. ապրիլի 22-ի N 633-Ն որոշմամբ սահմանված կարգին.

8) մարմնի տարածքում աշխատողների ազդարարման միջոցների, տարահանման սխեմաների առկայությունը.

9) հիմնական և պահեստային կառավարման կետերի ապահովվածությունը ռադիոհեռարձակման ցանցով՝ ազդարարման ազդանշանների և տեղեկատվության հաղորդման համար.

10) ՊԿԿ-ի և ենթակա կառավարման մարմինների միջև ռադիոկապի առկայությունը:

II. ՔՊ-ի պատրաստության բերման միջոցառումների կատարումը

1. «ՔՊ-ի ղեկավար կազմի կողմից ՔՊ-ի համակարգը պատրաստականության բերման միջոցառումների իրականացումը» թեմայով ՇՎ-ի անցկացում:

6. Երևան քաղաք և ՀՀ վարչական շրջաններ Երևան քաղաքի տարահանման հանձնաժողով

Երևան քաղաքի ՔՊ-ի ծառայություններ Աջափնյակի, Ավանի, Արաբկիրի, Կենտրոնի, Դավթաշենի, Էրեբունու, Մալաթիա-Սեբաստիայի, Նոր-Նորքի, Նորք-Մարաշի, Նուբարաշենի, Շենգավիթի, Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջաններ(համաձայնությամբ)

«ՎԻ ՄՋի և որդիներ» ԲԲԸ(համաձայնությամբ)

«Բարի սամարացի» ՍՊԸ(համաձայնությամբ)

«Դուստր Մարիաննա» ՍՊԸ(համաձայնությամբ)

«Նիկոլա ինթերնեյշնլ Արմենիա» ՍՊԸ(համաձայնությամբ)

«Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ(համաձայնությամբ) 2016 թ. նոյեմբերի

14-18 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

Հանրապետական քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ներկայացուցիչներ I. ՔՊ-ի վիճակի գնահատման ուղղությունները (ամբողջ ծավալով)

1. Ինժեներական պաշտպանություն

2. Ճառագայթային և քիմիական պաշտպանություն

3. Բժշկական պաշտպանություն

4. Տարահանման միջոցառումների կազմակերպում

5. ՔՊ-ի կազմավորումների պատրաստվածություն

6. Բնակչության ՔՊ-ի գծով ուսուցում

7. Կառավարման, կապի և ազդարարման համակարգերի վիճակը

II. ՔՊ-ի պատրաստության բերման միջոցառումների կատարումը

III. «Երևան քաղաքի ՔՊ-ի ղեկավար կազմի գործողությունները ՔՊ-ի համակարգի պատրաստականության բերման միջոցառումների իրականացման ընթացքում» թեմայով ՇՎ-ի անցկացում:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։