ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 փետրվարի 2016 թվականի N 204-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՎԿՍ ԱՐՄԵՆԻԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՎԿՍ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` հավելվածով սահմանված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով ներմուծված (ներմուծվող) և (կամ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 23-ի N 60-Ա որոշմամբ երկարաձգված տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետով սահմանված արտոնությունը տարածվում է «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով ներմուծված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 23-ի N 60-Ա որոշմամբ սահմանված ժամկետները լրանալուց հետո ծագած հարաբերությունների վրա, իսկ նոր ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի համար` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից.
2) սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների նկատմամբ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգը կիրառվում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը մաքսատուրքի վճարման լրիվ պայմանական ազատմամբ.
3) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. մարտի 10
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
փետրվարի 25-ի N 204-Ա որոշման
Ց Ա Ն Կ
գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ՈՒ համալրող մասերի ԵՎ (կամ) հումքի ՈՒ նյութերի
NN ը/կ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միավորը Քանակը Ծագման երկիրը Արժեքը (դրամ)
1 2 3 4 5 6 7 8
1. 84798997689 Կոճգամների տեղադրման մեքենա PRYM FASHION 150 հատ 1 Ֆրանսիա 4 260 200,00
2. 84798997689 Կոճգամների տեղադրման մեքենա PRYM FASHION 150 հատ 4 Ֆրանսիա 17 285 022,00
3. 84798997689 Կոճգամների տեղադրման մեքենա PRYM FASHION 150 հատ 2 Ֆրանսիա 8 899 637,00
4. 84798997689 Կոճգամների տեղադրման մեքենա PRYM FASHION 150 հատ 2 Ֆրանսիա 8 669 760,00
5. 84529000000 Ուղիղ կ/մ.թել ուղղորդող սարք ST110-40201 հատ 100 Թուրքիա 32 137,80
6. 84529000000 Ուղիղ կ/մեք. կորպուս HSH-7.94 հատ 30 Թուրքիա 259 512,74
7. 84529000000 Ուղիղ կ/մեք. ասեղը շարժող ձող SO2811-001 հատ 10 Թուրքիա 4 017,23
8. 84529000000 Ուղիղ կ/մեք. թաթիկ CL1/16E հատ 15 Թուրքիա 9 239,62
9. 84529000000 Ուղիղ կ/մեք. թաթիկ CR1/16E հատ 15 Թուրքիա 7 873,76
10. 84529000000 Ուղիղ կ/մեք. թաթիկ CL5/16E հատ 15 Թուրքիա 11 649,95
11. 84529000000 Ուղիղ կ/մեք. թաթիկ CR5/16E հատ 15 Թուրքիա 10 846,50
12. 84529000000 Շարժական թաթիկի կոմպլեկտ JPTH-2004(B) հատ 4 Թուրքիա 303 658,52
13. 84529000000 Կ/մեք. ուղղորդող կցորդիչ K240A0802 հատ 1 Թուրքիա 15 452,93
14. 84529000000 Կ/մեք. ասեղների տուփ K5240TP002 հատ 1 Թուրքիա 59 304,95
15. 85158090044 Պլ.պիտակներ կտրող էլ.սարք ETI FOREX հատ 3 Թայվան 44 264,00
16. 94032080000 Արդուկի սեղան DAR PASKARA հատ 4 Թայվան 1 027 488,00
17. 84513080 Թերմոպրես NL-4C հատ 1 Չինաստան 407 935,00
18. 84798997689 Գամակալ մեքենա YKK STOCKO WPG5041LA հատ 1 Գերմանիա 1 672 456,00
19. 84798997689 Գամակալ մեքենա YKK STOCKO WPG5041LA հատ 2 Գերմանիա 3 326 761,00
20. 8479899708 Կոճգամների տեղադրման մեքենա STOCKO EH 30-2K հատ 2 Գերմանիա 11 500 000,00
21. 8479899708 Կոճգամների տեղադրման մեքենա STOCKO EH 30-3K հատ 1 Գերմանիա 12 000 000,00
22. 9403109300 Պահարան մետաղյա 60*50*186 հատ 6 Գերմանիա 30000
ԸՆԴԱՄԵՆԸ 69 837 217
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան