Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1179-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2016-04-02-ից մինչև 2020-04-23։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2020-04-23Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հունվարի 2016 թվականի N 232-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1179-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի «Սնանկության գործով կառավարչի որակավորման կարգը հաստատելու մասին» N 1179-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 3-րդ կետում «տասն օր» բառերը փոխարինել «յոթ աշխատանքային օր» բառերով.

2) 5-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «է» պարբերությամբ.

«է. անձը հաստատող փաստաթղթի տվյալները.».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.1-ին կետով.

«8.1. Սույն կետում նշված հիմքերով դիմումը մերժելու դեպքում դիմողը գրավոր տեղեկացվում է ոչ ուշ, քան դիմումը ներկայացնելուց հետո երեք օրվա ընթացքում:».

4) 10-րդ կետում «յոթ օր» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օր» բառերով, «երեք օրվա» բառերը՝ «երեք աշխատանքային օրվա» բառերով, իսկ «երկու օր» բառերը՝ «երկու աշխատանքային օր» բառերով.

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12.1-ին կետով.

«12.1. Հաստատել Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումի ձևը՝ համաձայն սույն կարգի ձևի:».

6) 24-րդ կետում «յոթ օրվա» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա» բառերով.

7) 26-րդ կետում «10 օրվա» բառերը փոխարինել «յոթ աշխատանքային օրվա» բառերով.

8) 28-րդ կետում «15 օրվա» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա» բառերով.

9) 32-րդ կետում «10 օր» բառերը փոխարինել «յոթ աշխատանքային օր» բառերով.

10) 33-րդ կետում «երրորդ օր» բառերը փոխարինել «երկրորդ աշխատանքային օր» բառերով.

11) 35-րդ կետում՝

ա. «15-օրյա» բառերը փոխարինել «10 աշխատանքային օրյա» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն կետում նախատեսված դեպքում համապատասխան փոփոխությունները կատարվում են դիմումը ներկայացնելու հաջորդ աշխատանքային օրը, իսկ նոր վկայականը տրվում է դիմումը ներկայացնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:».

12) լրացնել Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումի ձևով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. մարտի 15

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

հունվարի 29-ի N 232-Ն որոշման

«Ձև

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարար

Դ Ի Մ ՈՒ Մ

Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու

Դիմումատու

Լուսանկար

(3 x 4 սմ)

Անունը, հայրանունը (ըստ ցանկության), ազգանունը

____________________

Անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը

_____________________

Երբ և ում կողմից է տրվել _____________________________

Բնակության հասցեն _____________________________

Հեռախոսահամարը (հեռախոսահամարները) _____________________________

Էլեկտրոնային փոստի հասցեն.1 _________________________

Դիմումի առարկան

---------------------------------------------

.1 Որակավորման ստուգման գործընթացի հետ կապված բոլոր ծանուցումներն իրականացվելու են հեռահաղորդագրության միջոցով: Ֆաքսով, փոստային առաքմամբ ծանուցումներ չեն իրականացվելու: Ծանուցումները նաև հրապարակվելու են ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում (www.moj.am):

Ներկայացնելով սույն դիմումը, հայտնում եմ, որ ցանկանում եմ մասնակցել 20____ թվականին կազմակերպվելիք սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը: Այդ կապակցությամբ սույն դիմումին կից ներկայացվում են`

Կից ներկայացվող փաստաթղթեր (նշել համապատասխան վանդակները)

□ 2 գունավոր լուսանկար` 3 x 4 չափսի (որից մեկը փակցված է դիմումի համապատասխան տեղում).

□ աշխատանքային գրքույկի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1179-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 4-րդ կետի պահանջները հավաստող համապատասխան փաստաթղթի պատճենները.2.

□ բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի) պատճենը.

□ հայտարարում եմ, այն մասին, որ համաձայն եմ, որ ստուգվեն իմ անձնական տվյալները:

Դիմող _________________ ______________________ ____________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը) (ամիսը, ամսաթիվը)

---------------------------------------------

.2 Կառավարչի որակավորում ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և որակավորում ստանալու համար դիմելու օրվան նախորդած վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարի վարել են որևէ կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման կամ ղեկավարման հետ կապված պաշտոններ կամ անցել են համապատասխան ստաժավորում` կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունում: Ստաժավորումը կազմակերպում և իրականացնում, ինչպես նաև դրա անցկացման պայմանները որոշում է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը: Ստաժավորման ժամկետը սահմանում է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը, սակայն այն չի կարող պակաս լինել 6 ամսվանից:»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։