Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մարտի 2016 թվականի N 247-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման N 1 հավելվածի 36.4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչի և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոններ զբաղեցրած զինծառայողների երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի չափը սույն կետով սահմանված կարգով հաշվարկելիս՝ դրամական բավարարման չափը ներառում է պաշտոնային դրույքաչափը, որը սահմանվում է 402.810 դրամ, զինվորական կոչման դրույքաչափը, սննդի փոխհատուցման գումարը և զինծառայողի ծառայության ստաժի համար այդ դրույքաչափերից հաշվարկվող հավելումը:»:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչի և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոններ զբաղեցրած զինծառայողներին մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը նշանակված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի չափը սույն որոշումն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից վերահաշվարկվում է 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ այդ պաշտոնն զբաղեցրած զինծառայողի համար սահմանված կարգով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. մարտի 15

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։