Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ, ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. ԹԱՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 120-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 օգոստոսի 1998 թվականի թիվ 476

ՃԱՐՏԱՐԱՊԵՏ, ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. ԹԱՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 120-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայ ականավոր ճարտարապետ, ակադեմիկոս Ա. Թամանյանի ծննդյան 120-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների անցկացման նպատակով

1. Ստեղծել հանձնաժողով և հաստատել նրա անհատական կազմը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործերի կառավարչությանը` մեկամսյա ժամկետում կառավարական թիվ 3 տան առաջին հարկի աջ հատվածը սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության տնօրինությանը` ճարտարապետ, ակադեմիկոս Ա. Թամանյանի թանգարան ստեղծելու նպատակով:

(2-րդ կետը խմբ. 23.11.98 թիվ 677)

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` վերանորոգել կառավարական թիվ 3 տան վերջին հարկի կենտրոնական մասն ու այն հանձնել Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարությանը` դրա գերատեսչական արխիվային նյութերը պահպանելու համար:

(3-րդ կետը լրաց. 23.11.98 թիվ 677)

4. Հանձնաժողովին` 10-օրյա ժամկետում մշակել ակադեմիկոս Ա. Թամանյանի ծննդյան 120-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների ծրագիրը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

(4-րդ կետի համարակալումը փոփ. 23.11.98 թիվ 677)

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` ապահովել միջոցառումների լուսաբանումը:

(5-րդ կետի համարակալումը փոփ. 23.11.98 թիվ 677)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

1998 թ. օգոստոսի 5

Երևան

ՀԱՍՏԱՏՎԱԾ է

ՀՀ վԱՐՉԱՊԵՏԻ 1998 թ.

ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի ԹԻՎ 476

ՈՐՈՇՄԱՄԲ

Կ Ա Զ Մ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏ, ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. ԹԱՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 120-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ֆ. Փիրումյան - ՀՀ քաղաքաշինության նախարար (հանձնաժողովի նախագահ)

Ա. Մանուկյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ

Ս. Դանիելյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսության ենթակառուցվածքների և գյուղատնտեսության վարչության պետի տեղակալ

Ա. Զուրաբյան - Հայաստանի ճարտարապետների միության վարչության նախագահ

Յու. Խոջամիրյան - ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի պրեզիդենտ

Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ

Ա. Բեգլարյան - Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի ռեկտոր

Յու. Սաֆարյան - Հայաստանի Հանրապետության ճարտարագիտական ակադեմիայի քաղաքաշինության և ճարտարապետության բաժանմունքի նախագահ

Հ. Խաչատրյան - Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ

Ա. Գրիգորյան - Ճարտարապետության Ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն

Տ. Բարսեղյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։