Հոդված 20.1
Հոդված 20.1.
Սխալներով լրացված և դուրս գրված հարկային հաշիվները չեղյալ են ճանաչվում հարկային հաշիվ դուրս գրող անձի կողմից:
Ավելացված արժեքի հարկով հարկման նպատակով հարկային հաշիվների չեղյալ ճանաչման հետ կապված ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառության և հարկի գումարի նվազեցումներ չեն կատարվում, եթե չի պահպանվել հարկային հաշիվների չեղյալ ճանաչման կարգը:
Գործարքը հարկային հաշվում նշված պայմաններով չկատարվելու, հարկային հաշվում նշված պայմանները օրենքով սահմանված դեպքերում և կարգով փոփոխվելու դեպքերում հարկային հաշիվ դուրս գրող և (կամ) ստացող անձը դուրս է գրում ճշգրտող հարկային հաշիվ:
Ճշգրտող հարկային հաշիվները դուրս են գրվում բացառապես էլեկտրոնային եղանակով:
Հարկային հաշիվների չեղյալ ճանաչման և ճշգրտող հարկային հաշիվների դուրսգրման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(20.1-ին հոդվածը լրաց. 06.12.11 ՀՕ-334-Ն, խմբ. 19.11.14 ՀՕ-186-Ն)