ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մարտի 2016 թվականի N 221-Ա
«ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Պետական սեփականություն հանդիսացող շարժական գույքը (այսուհետ` գույք)՝ համաձայն հավելվածի, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի շուկայական արժեքի գնահատման աշխատանքների կատարումը.
2) գնահատման աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում գույքն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ վերջինիս հետ կնքելով անհատույց օգտագործման մասին պայմանագիր:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. մարտի 11
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
մարտի 3-ի N 221-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առԵՎտրային կազմակերպությանն անժամկետ ԵՎ անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի
NN
ը/կ Անվանումը Չափի միավորը Քանակը
1. Էլեկտրական բարձրախոս (դինամիկ) ՏOԱ (TOA) հատ 8
2. Ուժեղացուցիչ ՏOԱ (TOA) հատ 2
3. Էլեկտրական բարձրախոս (դինամիկ) ՏOԱ ՍԱԲ (TOA SAB) հատ 8
4. Էլեկտրական բարձրախոս (դինամիկ) ՏOԱ ՍՌ-Ֆ3 (TOA SR-F3) հատ 12
5. Ուժեղացուցիչ ՏOԱԱ (TOAA) կ-տ 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան