Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՍԵՎԱՆ ԱԿՎԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մարտի 2016 թվականի N 292-Ա

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՍԵՎԱՆ ԱԿՎԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «Սևան Ակվա» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի, ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի նախնական արժեքները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. մարտի 25

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

մարտի 24-ի N 292-Ա որոշման

Ց Ա Ն Կ

գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ՈՒ համալրող մասերի ԵՎ (կամ) հումքի ՈՒ նյութերի

NN

ը/կ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը՝ 10 նիշի մակարդակով Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միավորը Քանակը Ծագման երկիրը Արժեքը(դրամ)

1 2 3 4 5 6 7 8

1. 5608191900 Ձկնաբուծական ցանց Նեյլոնե ձկնաբուծական ցանցապարկ՝ տարբեր չափերի անցքերով կգ 25000 Թայվան, ԵՄ 86 400 000

2. 3926909709 Ձկնաբուծական ավազանի հավաքման ՊԵ սալիկներ Ձկնաբուծական ավազանի հավաքման բարձր խտության պոլիէթիլենե կցամասեր 3X315 մմ և 125 մմ բռնաձողի համար կգ 15000 Թայվան, ԵՄ 41 000 000

3. 9507900000 Ուռկան Ձկնորսական/ձկնաբու-ծական ուռկան-ցանց հատ 10 ԵՄ 750 000

4. 7316000000 Խարիսխ Մետաղական խարիսխ` ցանցավանդակի խարսխման համակարգի համար կգ 52000 Չինաստան, ԵՄ 33 600 000

5. 7315810000 Մետաղական շղթա Մետաղական շղթա` ցանցավանդակի, տախտակամածի և այլ կոնստրուկցիաների խարսխման համար կգ 54500 Չինաստան, ԵՄ 56000 000

6. 7318130000 Մետաղական ներպտուտակային ամրակ Ցանցավանդակի խարսխման համակարգի ներպտուտակային ամրակ կգ 2500 ԵՄ 18 000 000

7. 7326909808 Մետաղական ամրակներ Մետաղական ամրակներ ցանցավանդակի խարսխման համակարգի համար կգ 3100 Չինաստան, ԵՄ 32 200 000

8. 8907900009 Ազդալողաններ Ցանցավանդակի խարսխման համակարգի համար օգտագործվող լողուն հատ 80 ԵՄ 15 000 000

9. 8907900009 Ազդալողաններ` գնդերի տեսքով Ցանցավանդակի խարսխման համակարգի համար օգտագործվող լողացող գնդեր հատ 30 ԵՄ 550 000

10. 5607491900 Պարան Ցանցավանդակի խարսխման համակարգի համար օգտագործվող պոլիէթիլենե կամ պոլիպրոպիլենե պարան` տարբեր չափերի և երկարությունների կգ 12000 ՄԱԷ 20 300 000

11. 7315829000 Մետաղական, եռակցված կապերով շղթա Ցանցավանդակի խարսխման համակարգի համար օգտագործվող երկաթե եռակցված կապերով շղթա տարբեր չափսերի, > 16մմ կգ 58000 Չինաստան, ԵՄ 13 500 000

12. 7318290000 Մետաղական ամրացնող օղակներ Ցանցավանդակի խարսխման համակարգի համար օգտագործվող խարսխման պարանի ծայրակալներ և օղակներ կգ 55000 Չինաստան, ԵՄ 12 400 000

13. 8479899708 Տեսակավորման սարքավորում Ձկան տեսակավորման սարքավորում հատ 2 Չինաստան, ԵՄ 30 000000

14. 8479899708 Կերակրման սարքավորում Ձկան կերակրման սարքավորում հատ 2 ԵՄ, Չինաստան 50 000000

15. 6204231000 Արտահագուստ Ջրակայուն արտահագուստ հատ 20 ԵՄ, Չինաստան 3 000 000

16. 6401921000 Կոշիկներ Ջրակայուն հատուկ կոշիկներ զույգ 20 ԵՄ, Չինաստան 1 500 000

17. 6116102000 Ձեռնոցներ Հատուկ ջրակայուն ձեռնոցներ տեքստիլ` ռետինե շերտով զույգ 20 ԵՄ, Չինաստան 100 000

18. 4015190000 Ձեռնոցներ Հատուկ ջրակայուն ռետինե ձեռնոցներ զույգ 20 ԵՄ, Չինաստան 100 000

19. 2309901000 Ձկան կեր Ձկան կեր` լուծվող ձկնամթերք կամ ծովային այլ կաթնասուններից ստացված կեր կգ 350 000 ԵՄ 400 000 000

20. 3917211000 Պոլիէթիլենե խողովակներ ՊԵ 100 մակնիշի՝ պոլիէթիլենե, մինչև 10 բար ճնշման դիմացկուն կգ 400 ԵՄ, Իրան 120000000

21. 8901109000 Լաստանավ Լաստանավ ինքնաշարժ 2 շարժիչով` (հզորությունը մինչև 100 ձ/ու) հատ 2 ԵՄ, Իրան 25 000 000

22. 8903999100 Մոտորանավակ Մոտորանավակ 1 կախովի շարժիչով, մինչև 7 մետր երկարության (հզորությունը մինչև 150 ձ/ու) հատ 1 ԵՄ, Իրան 20 000 000

23. 8502118000 Հոսանքի գեներատոր Հոսանքի գեներատոր եռաֆազ, մինչև 30 կվ հատ 1 ԵՄ, Իրան 25 000 000

24. 8502112000 Հոսանքի գեներատոր Հոսանքի գեներատոր միաֆազ, մինչև 5 կվ հատ 1 ԵՄ, Իրան 5 000 000

25. 8907900009 Լողացող կոնստրուկցիա Ջրի վրա տեղակայվող, ցանցավանդակների սպասարկման համար նախատեսված տախտակամած հատ 1 ԵՄ, Իրան 20 000 000

26. 8907900009 Պոնտոն (տախտակամած) բետոնից Ջրի վրա տեղակայվող, ցանցավանդակների սպասարկման համար նախատեսված տախտակամած հատ 6 ԵՄ, Իրան 20 000 000

27. 8907900009 Կառամատույց Ջրի վրա տեղակայվող լաստանավի և մոտորանավակի սպասարկման համար նախատեսված կառամատույց հատ 2 ԵՄ, Իրան 10 000 000

28. 9406002000 Տնակ փայտե, հավաքովի Պատրաստի հավաքովի փայտանյութից պատրաստված տնակ կգ 100 000 ԵՄ, Իրան 40 000000

Ընդամենը 1099400 000

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։