Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՀՀ ԷԿՈՆԱՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համատեղ հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 մարտի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 11816095

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

15 մարտի 2016 թ. N 150-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

26 փետրվարի 2016 թ. N 159-Ն

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ և 72-րդ հոդվածի 1-ին մասերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի N 1383-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝

1. Ուժը կորցրած ճանաչել.

1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 1996 թվականի հուլիսի 29-ի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության 1996 թվականի օգոստոսի 5-ի «Ձեռնարկությունների և կազմակերպությունների դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի ձևավորման, ձեռնարկությունների, կազմակերպությունների, բյուջետային հիմնարկների դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման, դուրս գրման և հաշվապահական հաշվառման մեջ արտացոլման կարգը» N 17-5/50 և N 10-Պ5-43 համատեղ հրամանը.

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 1996 թվականի հուլիսի 29-ի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության 1996 թվականի օգոստոսի 5-ի «Ձեռնարկությունների, կազմակերպությունների, բյուջետային հիմնարկների կրեդիտորական և ավանդադրված (դեպոնենտական) պարտքերի անհուսալի ճանաչման, դրանց դուրս գրման և հաշվապահական հաշվառման մեջ արտացոլման կարգը» N 17-5/49 և N 10-Պ5-44 համատեղ հրամանը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ ֆինանսների նախարար

Գ. Խաչատրյան ՀՀ էկոնոմիկայի նախարար

Ա. Մինասյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։