Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 18 ՄԱՐՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ N 793-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

18 մարտի 2016 թ. N 793-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՍԵՎԱՆԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-000352, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-001047, 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-001635 ԵՎ «ՍԵՎԱՆԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-000971 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի կողմից տրված իրավաբանական անձի (անձանց) միացման մասին տեղեկանքը և «Սևանի Բժշկական Կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2016 թվականի մարտի 9-ին ներկայացված դիմումը.

Հրամայում եմ`

1. «Սևանի Հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերությանը բժշկական օգնության և սպասարկման 2003 թվականի նոյեմբերի 5-ին տրված թիվ Կ-XX-000352, 2007 թվականի սեպտեմբերի 13-ին տրված թիվ Կ-XX-001047, 2011 թվականի դեկտեմբերի 29-ին տրված թիվ Կ-ԲՕ-001635 և «Սևանի Պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերությանը բժշկական օգնության և սպասարկման 2007 թվականի ապրիլի 17-ին տրված թիվ Կ-XX-000971 լիցենզիաները վերաձևակերպել «Սևանի Բժշկական Կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն անվամբ:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

Ա. Մուրադյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։