Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 24 ՄԱՐՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ N 861-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

24 մարտի 2016 թ. N 861-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԿԱՊԱՆԻ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԹԻՎ Կ-XX-000598 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ «ՕՐԹՈԴՈՆՏԻԿ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ԱՏԱՄՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ (ՁՈՒԼԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ (ՁՈՒԼԱՐԱՆ))» ՏԵՍԱԿՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը, «Կապանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 2016 թվականի մարտի 18-ի դիմումը՝

Հրամայում եմ`

1. Դադարեցնել «Կապանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության 2004 թվականի օգոստոսի 2-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-000598 լիցենզիայի «օրթոդոնտիկ ստոմատոլոգիական և ատամնատեխնիկական (ձուլելու հետ կապված աշխատանքների իրականացում (ձուլարան))» տեսակները:

2. «Կապանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ` վերջինիս մեջ ներառելով 2004 թվականի օգոստոսի 2-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման թիվ Կ-XX-000598 լիցենզիայով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման գործող տեսակները` բացառությամբ սույն հրամանի 1-ին կետով դադարեցված տեսակների:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայի նոր ձևաթղթի տրամադրման վերաբերյալ տեղեկությունների գրանցումը լիցենզիաների գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին։

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

Ա. Մուրադյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։