Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի N 1460-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

28 դեկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 դեկտեմբերի 2002 թվականի N 2088-Ն

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1460-ն որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1460-ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի կառուցվածքի`

ա) 3-րդ կետից հանել`

«Անձնակազմի կառավարման բաժին

Բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության բաժին

Գանձապետական համակարգի ներքին աուդիտի բաժին

Վիճակախաղերի և խաղային գործի կարգավորման բաժին

Ֆինանսական շուկայի զարգացման և արժութային կարգավորման բաժին» տողերը.

բ) 1-ին կետը լրացնել`

«Անձնակազմի կառավարման վարչություն

Բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչություն

Գանձապետական համակարգի ներքին աուդիտի վարչություն

Վիճակախաղերի և խաղային գործի կարգավորման վարչություն

Ֆինանսական շուկայի զարգացման և արժութային կարգավորման վարչություն» տողերով.

գ) «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժինը լրացնել «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալություն» տողով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2002 թ. դեկտեմբերի 26

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։