Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 ապրիլի 2016 թվականի N 267-Ա

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 119-րդ կետի՝

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող մարդասիրական օգնությունը համակարգելու, դրանք հաշվառելու, տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով պարենային, բժշկական և նյութական այլ պաշարների (այսուհետ՝ մարդասիրական օգնություն) կուտակման գործընթացը և դրանց նպատակային օգտագործման կազմակերպումը վերապահել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ կազմակերպել մարդասիրական օգնության կենտրոնացված հաշվառումը, փոխադրումն ու հանձնումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. ապրիլի 8

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։