ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մարտի 2016 թվականի N 290-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 9 միավոր տրանսպորտային միջոցը հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ համաձայն հավելվածի, հետագայում օտարելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. մարտի 25
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
մարտի 24-ի N 290-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
NN ը/կ Մակնիշը Պետական համարանիշը Թողարկման տարեթիվը Սկզբնական արժեքը Հաշվեկշռային արժեքը Նույնականացման համարը
1. Գազ-311000 005ԼԼ50 1998 թ. 3,793,349.00 0.0 XTH311000W0180087
2. Գազ-3110 029ԼԼ50 1998 թ. 3,248,000.00 0.0 XTH311000W0155271
3. Գազ-311000 021ԼԼ50 1999 թ. 3,016,000.00 0.0 XTA311000X0284736
4. Գազ-3102 033ԼԼ50 1998 թ. 4,554,200.00 0.0 XTH310200W0079621.
5. Գազ-3110 046ԼԼ50 2003 թ. 4,744,844.00 0.0 XTH311000441198837
6. ՄՄԶ-4502 051ԼԼ50 1987 թ. 395,180.00 0.0 2592913
7. Գազ-32213 059ԼԼ50 2000 թ. 3,880,000.00 0.0 Y7D322130Y0041262
8. Ա/ցիստեռն ՏՍՎ-7 086 LL 50 1989 թ. 507.100 0.0 2859039
9. Գազ-3110 060 LL 50 2003 թ. 4.744.844 0.0 XTH31100031194192
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան