ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 ապրիլի 2016 թվականի N 347-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի իրականացման ղեկավար հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 730-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. ապրիլի 8
Երևան
Հավելված ուղղ.
ՀՀ կառավարության 2016 թվականի
ապրիլի 6-ի N 347-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 2-ի N 730-Ն որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՌԵՎՏՐԻ ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Մինասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ս. Ավետիսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Է. Տարասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Հ. Հովհաննիսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ռ. Մակարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Ս. Քրմոյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ե. Հովհաննիսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետ
Է. Ավետյան - ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործադիր տնօրեն
Գ. Գևորգյան - «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագրի իրականացման կառավարման գրասենյակի ղեկավար
Բ. Ենգիբարյան - «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Խաչատուրյան - Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Ե. Չախոյան - «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
Ռ. Բաղդասարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վարչության պետ
Ա. Եգանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության զարգացման վարչության պետ
Լ. Մաքսուդյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ստանդարտացման, չափագիտության և տեխնիկական կանոնակարգման վարչության պետ»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան