Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
6 ապրիլի 2016 թվականի N 13
13. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի ՆԻՍՏԻ N 4 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 24-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի նիստի N 4 արձանագրության 24-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետությունում արխիվային գործի բարեփոխումների իրականացման հայեցակարգին և «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության նյութատեխնիկական հագեցվածության արդիականացման 2014-2016 թվականների ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) արձանագրային որոշման N 1 հավելվածի՝
ա. 30-րդ կետի 2-րդ ենթակետում «2015 թվական» բառերը փոխարինել «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում» բառերով,
բ. 30-րդ կետի 4-րդ ենթակետում «2015 թվական» բառերը փոխարինել «2016 թվական» բառերով,
գ. 30-րդ կետի 5-րդ ենթակետում «2015 թվական» բառերը փոխարինել «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում» բառերով,
դ. 9-րդ կետում, 30-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության մեջ, 2-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում «ՀՀ տարածքային կառավարման նախարարություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) արձանագրային որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. ապրիլի 8
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
ապրիլի 6-ի նիստի N 13
արձանագրային որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունվարի 30-ի նիստի N 4
արձանագրային որոշման
2 0 1 4 - 2 0 1 6 Թ Վ Ա Կ Ա Ն Ն Ե Ր Ի Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ
(հազ. դրամ)
« NN
ը/կ Միջոցառման անվանումը 2014 թ. 2015 թ. 2016 թ. Ֆինանսավորման աղբյուրը
1. Արխիվի տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգի արդիականացում 31.300.0 18.487.0 ՀՀ օրենսդրությամբ չարգելված
այլ միջոցներ
2. Գլխավոր մասնաշենքի 1-ին և 2-րդ արխիվապահոցների գազային հրդեհամարող համակարգի արդիականացում 14.658.0 սեփական միջոցների հաշվին
3. Գլխավոր մասնաշենքի ընդունող-հսկող և տեսահսկման համակարգի տեղադրում 2.551.0 սեփական միջոցների հաշվին
4. Մինի ավտոմատ հեռախոսակայանի տեղադրում 950.0 սեփական միջոցների հաշվին
5. 2-րդ մասնաշենքի տեսահսկման համակարգի տեղադրում 600.0 սեփական միջոցների հաշվին
6. Գլխավոր մասնաշենքի տանիքի հիմնանորոգում 12,800.0 սեփական միջոցների հաշվին
7. Վարչական մասնաշենքի
հիմնանորոգում 7.970.0 13,157.0 սեփական միջոցների հաշվին
8. 2-րդ արխիվապահոցի պատուհանների փոխարինում մետաղապլաստե պատուհաններով 3.870.0 սեփական միջոցների հաշվին
Ընդամենը 49.459.0 26.457.0 30.427.0
»: