Հոդված 3.2. -ը` մասհանումների համար վերջնաժամկետը, պետք է փոփոխվի հետևյալ կերպ`
Հոդված 3.2-ը` մասհանումների համար վերջնաժամկետը, պետք է փոփոխվի հետևյալ կերպ`
«KfW-ն իրավունք ունի մերժել ցանկացած մասհանման պահանջ 2017թ. դեկտեմբերի 30-ից հետո»:
Մաս Բ: Լրացուցիչ դրույթներ:
1. Սույն նամակը չի փոփոխում կամ ժխտում Վարկային համաձայնագրի որևէ դրույթի , եթե այլ բան հստակ սահմանված չէ սույն նամակով:
2. Վարկային համաձայնագրի Հոդված 10.2-ի (Ծախսեր), Հոդված 13.2-ի (Հասցեներ), Հոդված 14.3-ի (Մասնակի անվավերության բացեր) և Հոդված 14.4 (Գրավոր նմուշ) դրույթները ներառված են սույն նամակում այնքանով, որքանով դրանք ամբողջական սահմանված են սույն նամակում և որքանով Վարկային համաձայնագրի տվյալ դրույթների հղումները սույն նամակի հղումներն են:
3. Սույն նամակը կառավարվում է գերմանական օրենքով:
4. Սույն նամակի հետ կապված բոլոր վեճերը պետք է կարգավորվեն բացառապես և վերջնական մեկ կամ 3 արբիտրներից բաղկացած արբիտրաժային տրիբունալի կողմից` նշանակված և համաձայն Փարիզի Միջազգային առևտրային պալատի հաշտեցման և արբիտրաժի կանոնների: Արբիտրաժային տրիբունալը պետք է գործի այնպես, որպեսզի ապահովի ցանկացած դատավճռի կայացման կիրառելիություն: Արբիտրաժի վայրը պետք է լինի Ֆրանկֆուրտը, իսկ լեզուն` անգլերեն:
Հարգանքով`
KfW
_______________
________________
պարոն Մարիոն Նիշչ
(Բաժնի պետ) տիկին Դանիելա Բես
(Ծրագրի ղեկավար)
Համաձայնեցված է:
Մարտի ____, Երևան, 2016թ.
___________________
Հայաստանի Հանրապետություն`
ի դեմս ֆինաննսերի նախարարության
պարոն Գագիկ Խաչատրյան
(ՀՀ ֆինանսների նախարար)
Մարտի ____, Երևան, 2016թ.
_____________________
Հայաստանի Հանրապետություն`
ի դեմս ՀՀ ԳՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի
պարոն ___________
(___________)
Մարտի ____, Երևան, 2016թ.
_______________________
«Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ
«Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ
պարոն __________
(_________)