«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 նոյեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2002 թվականի N 1789-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
2. «Սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Թումանյանի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Սպիտակի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Ստեփանավանի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Տաշիրի տարածքային կենտրոն» պետական հիմնարկները վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմի Վանաձորի սոցիալական աջակցության տարածքային գործակալության, Թումանյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության, Սպիտակի սոցիալական աջակցության տարածքային գործակալության, Ստեփանավանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության և Տաշիրի սոցիալական աջակցության տարածքային գործակալության հիմնարկի առանձնացված ստորաբաժանումների կարգավիճակով:
(2-րդ կետը փոփ. 29.12.05 N 2337-Ն, 04.06.15 N 582-Ն)
3. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.
գ) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն N 3 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2002 թ. նոյեմբերի 14
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1789-Ն որոշման
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետը (այսուհետ` մարզպետ) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի (այսուհետ` մարզպետարան) միջոցով մարզում իրականացնում է պետական կառավարում, իրագործում Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությունը և համակարգում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը:
2. Մարզպետարանն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
3. Մարզպետարանը կազմված է մարզպետից և մարզպետարանի աշխատակազմից: Մարզպետարանի համակարգում ընդգրկվում են պետական ոչ առևտրային կազմակերպություններ, հիմնարկներ և մարզային ենթակայության այլ կազմակերպություններ:
II. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
4. Մարզպետարանի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
5. Մարզպետարանի աշխատակազմի նպատակն ու խնդիրը մարզպետի` Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին մարզպետի մասնակցության ապահովումն է:
6. Մարզպետարանի աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
7. Մարզպետարանի աշխատակազմն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
8. Մարզպետարանի աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
9. Մարզպետարանի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
10. Մարզպետարանի աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Մարզպետարանի աշխատակազմի կատարած գործառնությունների ու մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:
11. Մարզպետարանի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Մարզպետարանի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև մարզպետի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի իրականացման շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:
12. Մարզպետարանի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:
13. Մարզպետարանի աշխատակազմի անվանումն է` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ:
14. Մարզպետարանի աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Վանաձոր, Հայքի հրապարակ:
III. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
15. Մարզպետարանի աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը և մարզպետը` օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունների սահմաններում: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարումն իրականացվում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը:
16. Մարզպետն ունի տեղակալ (տեղակալներ), որը`
ա) համակարգում է մարզպետարանի աշխատանքները` մարզպետի կողմից իրականացվող քաղաքականության` իրեն հանձնարարված բնագավառում.
բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է մարզպետին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ` մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացվող աշխատանքները` տալով ցուցումներ և հանձնարարականներ.
գ) մարզպետարանի աշխատակազմի նպատակներին ու խնդիրներին համապատասխան սահմանում է իրեն հանձնարարված բնագավառի` մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումներին կոնկրետ տրվող հանձնարարականները և առաջադրանքները, իրականացնում դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
դ) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է մարզպետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների կողմից իրականացվող մասնագիտական ուսումնասիրությունները և դրանց իրականացման ընթացքի օպերատիվ վերլուծության հետ կապված աշխատանքները.
զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
ը) պարբերաբար մարզպետին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող վիճակի մասին.
թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետի կարգադրությունների և որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունն ու արդյունքների մասին տեղեկացնում մարզպետին.
ժ) մարզպետին և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասություններին վերապահված հարցերի վերաբերյալ.
ժա) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
17. Մարզպետն ունի երկու խորհրդականներ և երկու օգնականներ, որոնց միջև պարտականությունների բաշխումը կատարում է մարզպետը: Մարզպետի խորհրդականներին և օգնականներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է մարզպետը:
(17-րդ կետը խմբ. 01.06.06 N 742-Ն, փոփ. 14.04.11 N 392-Ն, 06.04.16 N 365-Ն)
18. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
ա) վերակազմակերպում և դադարեցնում է մարզպետարանի աշխատակազմի գործունեությունը.
բ) հաստատում է մարզպետարանի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.
գ) որոշում է մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
դ) հաստատում է մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքը.
ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
19. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, մարզպետի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է մարզպետարանի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն` օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության ու մարզպետի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
20. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
21. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, մարզպետի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները և կարգադրությունները:
22. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը կամ օրենքով նախատեսված դեպքերում` այլ պաշտոնատար անձ` մարզպետի որոշմամբ:
23. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը`
ա) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու համար.
բ) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրություններով սահմանված կարգով տնօրինում է մարզպետարանի աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
գ.1) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.
դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է մարզպետարանի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
ե) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ ու տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ.
ե.1) մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստն է.
զ) մարզպետի հաստատմանն է ներկայացնում մարզպետարանի աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է մարզպետարանի աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելն ու ներկայացնելը, ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումների արդյունքում հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
է) մարզպետին ներկայացնում է առաջարկություններ մարզպետարանի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
ը) կազմակերպում է մարզպետարանի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
թ) կազմակերպում է մարզպետարանում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
ժ) վերահսկում է մարզպետարանի աշխատակազմի կողմից` սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
ժա) մարզպետի ստորագրությանն է ներկայացնում մարզպետի որոշումների և կարգադրությունների նախագծերը.
ժբ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
ժգ) կազմակերպում է մարզպետարանում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
(23-րդ կետը լրաց. 07.12.06 N 1751-Ն, 10.12.09 N 1424-Ն)
24. Մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է մարզպետի անմիջական ղեկավարությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված լիազորությունները:
(24-րդ կետը փոփ. 10.12.09 N 1424-Ն)
25. Մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների մասին հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
IV. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
26. Մարզպետարանի աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից մարզպետարանի աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մարզպետարանի աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
27. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու մարզպետարանի աշխատակազմի գույքը:
28. Մարզպետարանի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իրեն հանձնված գույքը:
V. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
29. Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները:
30. Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատվում են մարզպետի կողմից:
VI. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
31. Մարզպետարանի աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների, վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
32. Մարզպետարանի աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
VII. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
33. Մարզպետարանի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
(հավելվածը խմբ. 01.06.06 N 742-Ն, լրաց. 07.12.06 N 1751-Ն, փոփ. 14.04.11 N 392-Ն, լրաց., փոփ. 10.12.09 N 1424-Ն, փոփ. 06.04.16 N 365-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1789-Ն որոշման
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Վարչություններ
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչություն
Քաղաքաշինության վարչություն
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն
Կրթության, մշակույթի և սպորտի վարչություն
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն
Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչություն
2. Քարտուղարություն
3. Բաժիններ
Իրավաբանական բաժին
Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժին
Հողաշինության և հողoգտագործման բաժին - մարզային հողային պետական տեսչություն
Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին
Անձնակազմի կառավարման բաժին
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Ներքին աուդիտի բաժին
Զորահավաքային նախապատրաստության բաժին
(3-րդ կետը լրաց. 27.10.05 N 1833-Ն, 07.12.06 N 1751-Ն, 20.09.07 N 1083-Ն, խմբ. 02.04.09 N 329-Ն, փոփ. 10.06.10 N 718-Ն, լրաց. 29.03.12 N 365-Ն, 06.02.14 N 105-Ն)
II. Առանձնացված ստորաբաժանումներ
Թումանյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն
Սպիտակի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն
Ստեփանավանի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն
Տաշիրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն
(2-րդ բաժինը փոփ. 29.12.05 N 2337-Ն, 29.06.06 N 928-Ն, 04.06.15 N 582-Ն)
(հավելվածը լրաց. 27.10.05 N 1833-Ն, փոփ. 29.12.05 N 2337-Ն, լրաց. 07.12.06 N 1751-Ն, փոփ. 29.06.06 N 928-Ն, լրաց. 20.09.07 N 1083-Ն, խմբ. 02.04.09 N 329-Ն, փոփ. 10.06.10 N 718-Ն, լրաց. 29.03.12 N 365-Ն, 06.02.14 N 105-Ն, փոփ. 04.06.15 N 582-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1789-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻ ԵՎ ՉԱՓԻ
NN ը/կ Գույքի անվանումը Քանակը Հաշվեկշռային արժեքը (դրամ)
1 2 3 4
1. Վարչական շենք 1 91221200
2. Վանաձորի մշակույթի տան շենք 1 531475
3. Մշակույթի տան կապիտալ շինարարական աշխատանքներ 292642
4. Գյուղշինարարության տեխնիկում 1 3922471
5. Մարզային ենթակայության ճանապարհներ 159965300
6. Մարզպետարանի անցակետ 1 598261
7. Քիմ. գործարանի հանգստի տան բազա 1 335762
8. Ավտոմեքենա «ԳԱԶ-31029» 1 844530
9. Ավտոմեքենա «ԳԱԶ-3102» 1 446636
10. Ավտոմեքենա «ԳԱԶ-2410» 1 323235
11. Ավտոմեքենա «ԳԱԶ-3129» 1 529000
12. Ավտոմեքենա «ՈՒԱԶ» ավտոկատաֆալկա (մշակույթիպալատի) 1 2942
13. Համակարգիչ «Պենտիում-133» IBM 286 2 769000
14. Համակարգիչ «Պենտիում-133» IBM 286 2 492480
15. Համակարգիչ «Պենտիում-133» IBM 286 1 246240
16. Համակարգիչ «Պենտիում» 2 980804
17. External zip drive oregսwetent 1 60771
18. Aսtosսltches 2 PV-I PTn 1 9512
19. Համակարգիչ «Պանասոնիկ» ATC 1 1172880
20. Համակարգիչ Dell Power Egge 1300 1 2583995
21. Համակարգիչ Dell Optiplex-110 zip drive VECAH 6 4469898
22. Համակարգիչ Dell Optiplex-100 23 14438595
23. Համակարգիչ «Պենտիում-III» H8R 10 6173460
24. Համակարգիչ «Ինթել Պենտիում-III» 5 3959350
25. Համակարգիչ «Ինթել Պենտիում-III» 3 3219576
26. Տպող սարք «LJ-2100» 4 1487880
27. Տպող սարք «LJ-1100» 13 2810613
28. Տպող սարք «DJ-840C» 1 213596
29. Տպող սարք «DJ-840C» 1 101589
30. Տպող սարք Scanner A3AP 1 230267
31. Պատճենահանող սարք «Քենոն 1215» 1 992266
32. Պատճենահանող սարք «Քենոն ՖՍ-230» 1 304029
33. Պատճենահանող սարք «Քենոն 528-45» 1 422760
34. Տպող սարք «LJ-1100» 1 233280
35. Հոսանքի կարգավորիչ «APC Smart-ՍPS» 1 239645
36. Հոսանքի կարգավորիչ «APC Smart-ՍPS» 11 1203433
37. Հիշողության սարք «Zip Drive EXT Lonad 100 MB» 1 67726
38. Հիշողության սարք «Zip Drive EXT Lonad 100 MB» 2 156290
39. Հիշողության սարք «Zip Drive Lnt Lonad 100» 5 169315
40. Մոդեմ «ՍS Robotics» 10 625160
41. Մոդեմ «ՍS Robotics» 2 260484
42. Մոդեմ «Elcom-56K» 5 169315
43. Մոդեմ «ՍS Robotics» 2 67726
44. Ցանցային բաժանիչ սարք «HՍB 16x30 Co 140 Office Connect» 2 224016
45. Ցանցային բաժանիչ սարք «HՍB 8x3 Com Office Connect» 2 72936
46. Ցանցային բաժանիչ սարք «HՍB 8xHP Pro Cսrve-10 Bace-T» 5 182340
47. Ցանցային բաժանիչ սարք «HՍB 8xDlink 10 Bace-T» 2 83354
48. Սելեկտոր-կոմուտատոր 1 150000
49 Սելեկտոր-կոմուտատոր 2 234000
50. Սելեկտոր «Կոմաքս» 1 42000
51. Կոմուտատոր 1 1200000
52. Ֆաքսի ապարատ 2 395400
53. Ֆաքսի «KX F1110» 1 289000
54. Սելեկտոր 1 55556
55. Ֆաքսի ապարատ 9600 1 140039
56. BP X տիպի մինի ավտոմատ հեռախոսակայան 16 ապարատով և 1 սիստեմայով 1 -
57. Հեռախոս-ֆաքս Electronic modսler swinching sistem KX-T 1 674131
58. Ֆաքսի ապարատ «Քենոն B-150» 1 214638
59. Լուսարձակ «Սոնի VPL Px-20» 1 4251089
60. Պատճենահանող մեքենա ՍTAX 2113 1 5506619
61. Office 97 (License for mսltiple sites) 1 214022
62. Lazer printer memory 4 MB 1 414833
63. Սնուցող սարք «ՍPS 600» 2 96178
64. WIN 98 (English) 1 60772
65. Գրամեքենա «Ռոբոտրոն 202» 1 16736
66. Գրամեքենա «Լիտվիցա» 1 8675
67. Գրամեքենա «Oպտիմա» 1 27394
68. Գրամեքենա «Oպտիմա» 1 45125
69. Կահույք` արտասահմանյան 1 114881
70. Կահույք «Անդրեյ» 1 38400
71. Կահույք պատ 1 150000
72. Փափուկ կահույք` նախասրահի 1 24259
73. Փափուկ կահույք` նախասրահի 1 294000
74. Փափուկ կահույք` նախասրահի 1 110000
75. Փափուկ կահույք` նախասրահի 1 230000
76. Կահույք` խոհանոցի 1 150000
77. Սեղանի լրակազմ (դահլիճի) 1 550000
78. Գրասեղանի լրակազմ 1 8600
79. Գրասեղանի լրակազմ 5 29000
80. Սեղան` նախագահական 2 84640
81. Սեղան` նախագահական 1 27400
82. Գրապահարան 52 410072
83. Գրապահարան (լրակազմ) 3 41736
84. Բազկաթոռ` կաշվե 1 120000
85. Բազկաթոռ` կաշվե 2 72000
86. Պահարան 1 60000
87. Փոշեկուլ 1 66800
88. Գրասեղանի լրակազմ 1 45000
89. Բաք` ջրի (էլ տաքացուցիչ) 1 120000
90. Հեռախոս «Պանասոնիկ» 4 287680
91. Հեռախոս «Պանասոնիկ» 2 127440
92. Հեռախոս «ՍԵՀԱՈ» 1 808000
93. Դիկտոֆոն 1 27300
94. Հեռուստացույց «Վիտյազ» 1 23000
95. Հեռուստացույց «Վիտյազ 381» 1 30780
96. Հեռուստացույց «JVC» 1 230000
97. Հեռուստացույց «JVC» 2 410000
98. Տեսամագնիտոֆոն 1 120000
99. Սառնարան «Մինսկ» 1 13300
100. Սառնարան «Դոնբաս» 1 13620
101. Սառնարան «Oրսկ» 1 23546
102. Սառնարան «Oրսկ» 1 9300
103. Գրասեղան (Տասիսից) 1 286011
104. Գրասեղան 3 843966
105. Գրասեղան 3 562644
106. Պահարան 3 468870
107. Գրասեղան 1 218806
108. Բազկաթոռ` ճոճվող 1 481373
109. Ճոճաթոռ 4 187548
110. Բազկաթոռ` ճոճվող 3 168793
111. Աթոռներ` սովորական 7 196925
112. Շարժական գրատախտակ 2 312580
113. Գրատախտակ 1 31258
114. Գրադարակ 1 62516
115. Գրադարակ 2 187548
116. Ջահ 1 156290
117. Կախիչ` հագուստի 1 37510
118. Սառնարան 1 187548
119. Ջեռուցիչ «ՈՒֆեսա» 2 93774
120. Ջեռուցիչ «Ceepass» 1 93774
121. Անվտանգության համակարգ 2 500128
122. Դաշնամուր (մշակույթի պալատից) 1 248
123. Նկարներ 3 495
124. Հայկական տարազներ (Էսքիզներ) 9 671
125. Կինոպրոյեկտոր «23-ԿՊԽ» 1 696
126. Կինոպրոյեկտոր «23-ԿՊԽ» 2 1390
127. Կարապիկ (լիբյոտկա) 1 182
128. Ապարատ «Սալիստ» 1 828
129. Գորգ 1 236
130. Նախագահական սեղան 5 767
131. Դարակներ` երկաթյա 10 1354
132. Լուսարձակ 6 1185
133. Լուսարձակ (հետնամասի) 1 984
134. Գրամեքենա «Պրոգրես» 1 353
135. Բիլիարդի սեղան 1 230
136. Բարձրախոս 2 354
137. Լուսամփոփ «Ախթամար» 4 51525
138. Լուսամփոփ «Վանաձոր 15» 1 6831
139. Լուսամփոփ «Վանաձոր 18» 2 21637
140. ՈՒժեղացուցիչ «Էլեկտրոն» 1 298
141. ՈՒժեղացուցիչ «Պուլս 4-001» 1 345
142. Էլեկտրական նվագարկիչ 006 1 276
143. Ջահ «Զվարթնոց» 4 52132
144. Ջահ 184 լամպանոց 2 75016
145. Ջահ «Մալմեխ» 2 25578
146. Բազմոց 1 942
147. Բազկաթոռ 1 922
148. Ջահ «Վանաձոր-18» 4 40417
149. Որմնալամպ «Տաթև-5» 14 24279
150. Հաշվիչ մեքենա 1 109
151. Տրանսֆորմատոր 1 953
152. (տողը հանվել է 29.06.06 N 928-Ն)
153. Թումանյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության գույք 2045200
154. Սպիտակի սոցիալական աջակցության տարածքային գործակալության գույք 2655800
155. Ստեփանավանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության գույք 2199900
156. Տաշիրի սոցիալական աջակցության տարածքային գործակալության գույք 1123600
Ընդամենը 344156991
(հավելվածը փոփ. 29.12.05 N 2337-Ն, 29.06.06 N 928-Ն, 04.06.15 N 582-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան