Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 239 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

8 հունվարի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 նոյեմբերի 2002 թվականի N 2125-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 239 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման մասին» N 239 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ցանկից հանել՝

«0305 Ձուկ չորացրած, աղ դրած, ապխտած

0409 00 000 Բնական մեղր

2505 Ավազ շինարարական՝ բնական, այդ թվում՝ ջարդած բնական ապարներից

2517 10 100 Խիճ՝ բետոնների համար

3407 00 000 Ծեփիչ մածուկ, ատամնաբուժական նյութ

3701 10 100 Թաղանթներ ռենտգենյան բժշկական նպատակների համար

4015 11 000 Ձեռնոցներ վիրաբուժական

6212 Կրծկալներ, գոտիներ, իրանակալներ և նմանատիպ իրեր

7213 91 100 Ձողեր շիկագլոցված ազատ կծկած կաժերով, ածխածնային պողպատից կլոր հատվածքի 14 մմ-ից պակաս տրամագծով, բետոնի ամրանավորման համար

7214 99 100 Ամրան ձողավոր շիկագլոցված պարբերական պրոֆիլով բետոնի ամրանավորման համար

8510 10 000, Էլեկտրաածելի, մեքենաներ մազերը խուզելու համար

8510 20 000

8517 11 000 Անհաղորդալար խոսափողով հեռախոսային ապարատներ՝ լարային կապի համար

8517 30 000 Կոմուտատորներ՝ հեռախոսային կամ հեռագրային կապի համար

8517 50 Ապարատներ՝ կրող հաճախությամբ՝ հաղորդալարային կամ թվային հաղորդալարային կապի համակարգերի համար այլ

8517 90 Մասեր (8517 50 100 ծածկագիր)՝ կրող հաճախությամբ հաղորդալարային կապի համակարգերի ապարատների համար

8525 10 900;

8525 20 910

8525 20 990 Ռադիոհեռախոսային, ռադիոհեռագրային կապի, ռադիոհաղորդումների կամ հեռուստատեսային հաղորդիչ և ընդունիչ սարքավորումներ

8529 10 (բացի

8529 10 100;

8529 10 400;

8529 10 500) Անտենաներ և անտենային անդրադարձիչներ՝ ցանկացած տեսակի, այդ արտադրանքների հետ օգտագործվող մասեր

8531 10 300 Սարքեր էլեկտրական ազդանշանային հրդեհաանվտանգության կամ կոտրանքից պաշտպանման համար

9406 00 390 Մետաղյա հավաքովի կրող շինարարական կոնստրուկցիաներ (ամրանային պատրաստվածքներ, ներդիր մասեր եռակցված և դրանց միացումներ՝ երկաթբետոնե կոնստրուկցիաների համար)

9406 00 900 Հավաքովի շինարարական երկաթբետոնե կրող կոնստրուկցիաներ (ծածկի հեծաններ և սալեր, սյուներ, պարզունակներ, ֆերմաներ)

9613 10 000 Գազային հրահաններ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2002 թ. դեկտեմբերի 28

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։