Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 մարտի 2016 թվականի N 112-Ա

Հայաստանի Հանրապետության ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայ-հունական տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական հինգերորդ նիստին մասնակցելու նպատակով 2016 թվականի մարտի 2-5-ը Հունաստանի Հանրապետություն (Աթենք) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների՝ Հունաստանի Հանրապետություն (Աթենք) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Արմեն Մելկիկյանինը, Մեխակ Ապրեսյանինը, Տիգրան Մելքոնյանինը, Տիգրան Սահակյանինը, Կարեն Փահլևանյանինը և Դավիթ Մելքոնյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Կարեն Նազարյանինը և Պարույր Հովհաննիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Անահիտ Վարդապետյանինը` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

(2-րդ կետը լրաց. 15.03.16 N 168-Ա)

3. Ընդունել ի գիտություն, որ Արկադի Խաչատրյանի՝ Հունաստանի Հանրապետություն (Աթենք) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կարեն Նազարյանի՝ Հունաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. մարտի 2

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

մարտի 2-ի N 112-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

2016 ԹՎԱԿԱՆԻ մարտի 2-5-Ը Հունաստանի Հանրապետություն մեկնող Հայաստանի Հանրապետության ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Կ. Նազարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)

Ա. Խաչատրյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)

Մ. Ապրեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ

Ա. Մելկիկյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ

Տ. Մելքոնյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վաչության պետ

Տ. Սահակյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ

Կ. Փահլևանյան -ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի և վերլուծության վարչության պետ

Դ. Մելքոնյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության վարչության պետի տեղակալ

Ա. Վարդապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության առաջատար մասնագետ

Պ. Հովհաննիսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

(հավելվածը լրաց. 15.03.16 N 168-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։