Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 295-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 ապրիլի 2016 թվականի N 320-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 295-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի ապրիլի 18-ի «Բանակցային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 295-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1-ին կետում «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից առաջարկվող 14.6 մլն եվրո վարկի» բառերը փոխարինել «վարկային համաձայնագրի, դրամաշնորհային համաձայնագրի և ծրագրի համաձայնագրի նախագծերի» բառերով.

2) 2-րդ կետում «նախագծով սահմանված վարկավորման դրույթներն ու պայմանները» բառերը փոխարինել «դրամաշնորհային համաձայնագրի և ծրագրի համաձայնագրի նախագծերը» բառերով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. ապրիլի 20

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։