Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 ապրիլի 2016 թվականի N 306-Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Եվրոպայի խորհրդի կրթության նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության պատվիրակության` համաձայն հավելվածի, 2016 թվականի ապրիլի 10-12-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

Լևոն Մկրտչյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Մհեր Մելիք-Բախշյանի՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Արայիկ Նավոյանի՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. ապրիլի 19

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

ապրիլի 19-ի N 306-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-12-Ը ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Լևոն Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարար (պատվիրակության ղեկավար)

Մհեր Մելիք-Բախշյան - «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի ուսումնական գործընթացների հարցերի գծով պրոռեկտոր (համաձայնությամբ)

Արայիկ Նավոյան - «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամի արտաքին կապերի և որակի գծով պրոռեկտոր (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։