Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՂՐՂԶԱ-ՂԱԶԱԽԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ) ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

23 ապրիլի 2015 թվականի թիվ 29 քաղ. Մոսկվա

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՂՐՂԶԱ-ՂԱԶԱԽԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ) ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Պետական սահմանի ղրղզա-ղազախական հատվածում սանիտարակարանտինային, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական հսկողությունը (վերահսկողությունը) վերացնելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`

Հայաստանի

Հանրապետությունից

Բելառուսի

Հանրապետությունից Ղազախստանի

Հանրապետությունից Ռուսաստանի

Դաշնությունից

Վ. Գաբրիելյան Վ. Մատյուշևսկի Բ. Սագինտաև Ի. Շուվալով

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՂՐՂԶԱ-ՂԱԶԱԽԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ) ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ղրղզստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23–ին ստորագրված պայմանագրի 7-րդ հոդվածին համապատասխան` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Վերացնել սանիտարակարանտինային, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական հսկողությունը (վերահսկողությունը) պետական սահմանի ղրղզա-ղազախական հատվածում:

2. Սույն որոշման 1-ին կետը ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսակական հանձնաժողովի խորհրդի «Անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական հսկողության համակարգի գնահատման արդյունքներին հավանություն տալու մասին» որոշումն ուժի մեջ մտնելու, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատակիցների և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազոր մարմինների` սանիտարահամաճարակաբանական վերահսկողություն (հսկողություն) համակարգին ծանոթանալու օրվանից, սակայն «Ղրղզստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ`

Հայաստանի

Հանրապետությունից Բելառուսի

Հանրապետությունից Ղազախստանի

Հանրապետությունից Ռուսաստանի

Դաշնությունից

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։