ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ապրիլի 2016 թվականի N 353-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Մոսկովյան միջազգային կրթական սրահ-2016» միջոցառմանը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության մասնակից-պետությունների կրթության և գիտության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով՝ պատվիրակության` համաձայն հավելվածի, 2016 թվականի ապրիլի 13-14-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Լևոն Մկրտչյանինը և Սամվել Հարությունյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) ընդունել ի գիտություն, որ Մհեր Մելիք-Բախշյանի և Արմեն Դարբինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են համապատասխանաբար՝ «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. ապրիլի 27
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
ապրիլի 27-ի N 353-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-14-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Լ. Մկրտչյան -ՀՀ կրթության և գիտության նախարար (պատվիրակության ղեկավար)
Ս. Հարությունյան -ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ (ապրիլի 13-15-ը)
Մ. Մելիք-Բախշյան -«Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի պրոռեկտոր (համաձայնությամբ)
Ա. Դարբինյան -Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան