Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1030-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 ապրիլի 2016 թվականի N 333-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1030-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ու 6-րդ մասերով`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1030-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. ապրիլի 22

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

ապրիլի 22-ի N 333-Ա

որոշման

«Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

հոկտեմբերի 30-ի N 1030-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

Ա. Մինասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահ)

Գ. Դումանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ

Կ. Իսախանյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ

Ա. Սեդրակյան - ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական

Հ. Այվազյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներքո գործող տեսչական բարեփոխումների խմբի ղեկավար

Մ. Այվազյան - ՀՀ արդարադատության նախարարի խորհրդատու

Մ. Հակոբյան - «Սպառողների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ա. Մկրտչյան - «Հայաստանի ոսկեգործների և ադամանդագործների ասոցիացիա» հասարակական կազմակերպության գլխավոր խորհրդական (համաձայնությամբ)

Կ. Սահակյան - «Երևանի պետական համալսարան» հիմնադրամ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)

Կ. Միրզաբեկյան - «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ)»։

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։