Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի ԹԻՎ 34-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2016-05-12-ից մինչև 2024-03-22։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2024-03-22Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 ապրիլի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 10216122

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

13 ապրիլի 2016 թ.

ք. Երևան N 126-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի ԹԻՎ 34-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2012 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի ապրիլի 21-ի թիվ ՔՀ-26-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 34-Ն հրամանի հավելված 1-ում (այսուհետ` հավելված) կատարել հետևյալ լրացումները.

1) հավելվածի`

ա) 9-րդ կետում «համապատասխան որոշում» բառերից հետո լրացնել «միջնորդագիրը բավարարելու կամ մերժելու մասին» բառերը,

բ) 9-րդ կետից հետո լրացնել նոր 9.1-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.

«9.1 Եթե Հանձնաժողովը միջնորդագիրը մերժելու մասին որոշումն ընդունել է` հաշվի առնելով դատապարտված անձի դրսևորած վարքագիծը, ապա նույն հարցով կրկին միջնորդագիր ներկայացնելիս, դրան կցվում է որոշման կայացման օրվանից հետո` դատապարտված անձի «Վարքի գնահատման թերթիկում» հերթական եռամսյակի գնահատումների հիման վրա կազմված բնութագիրը»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Ա. Հովհաննիսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։