Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԻՆՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԻՆՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Պ-954 -25.02.2016, 22.04.2016 -ՊԻ-010/0

Հեղինակներ` Հովհաննես Մարգարյան, Մհեր Շահգելդյան

2. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Կ-956 -26.02.2016-ՏՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

3. «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Կ-957 -01.03.2016-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

4. ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին Կ-962 -12.03.2016-ՏՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

բ) «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Կ-962.1 -12.03.2016-ՏՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

գ) «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Կ-962.2 -12.03.2016-ՏՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

դ) «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին Կ-962.3 -12.03.2016-ՏՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

5. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Պ-580 -28.08.2014-ՏՀ-010/0

Հեղինակ` Հրանտ Բագրատյան

6. ա) «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-965 -17.03.2016-ԱՄ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

բ) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին Կ-965.1 -17.03.2016-ԱՄ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները

1. ա) Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք Կ-960 -10.03.2016, 19.04.2016 -ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին Կ-960.1-10.03.2016, 19.04.2016-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

գ) Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-960.2-10.03.2016, 19.04.2016 -ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

դ) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Կ-960.3-10.03.2016,19.04.2016 -ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

ե) «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կ-960.4-10.03.2016, 19.04.2016-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

զ) «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Կ-960.5-10.03.2016, 19.04.2016-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

է) «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին Կ-960.6-10.03.2016, 19.04.2016-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

ը) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Կ-960.7-10.03.2016, 19.04.2016-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

թ) «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Կ-960.8-10.03.2016, 19.04.2016 -ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

ժ) «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կ-960.9-10.03.2016, 19.04.2016-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

ժա) «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին Կ-960.10-10.03.2016, 19.04.2016-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

ժբ) «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Կ-960.11-10.03.2016, 19.04.2016-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

2. ա) «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Կ-981 -04.04.2016-ԳԿ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

բ) «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին Կ-981.1 -04.04.2016-ԳԿ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

գ) «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Կ-981.2 -04.04.2016-ԳԿ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

3. «2015 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը 977 -01.04.2016-ՄԻ

4. Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2015 թվականի գործունեության մասին հաղորդում 978 -02.04.2016-ԳԿ

5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2015 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (գնաճի հաշվետվություն) 979 -02.04.2016-ՖՎ

6. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2016 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագիր 980 -02.04.2016-ՖՎ

7. Հանրային հեռուստառադիոընկերության 2015 թվականի գործունեության վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը 982 -05.04.2016-ԳԿ

8. Միջազգային պայմանագրերի վավերացում.

1. 2006 թվականի նոյեմբերի 28-ին Մինսկում ստորագրված «Քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության մասին» համաձայնագիր (կից առարկությամբ) Ն-985 -06.04.2016-ԱՀ-011/0

Ներկայացնող` ՀՀ Նախագահ

2. 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիր Ն-986 -06.04.2016-ԱՀ-011/0

Ներկայացնող` ՀՀ Նախագահ

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ Գ. Սահակյան

25 ապրիլի 2016 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-207-Ն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։