Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՍԱԼՍԱ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ 2013 ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 դեկտեմբերի 2015 թվականի N 1550-Ա

«ՍԱԼՍԱ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ 2013 ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով, 49-րդ հոդվածի 3-րդ մասով, 84-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 3-ի N 202-Ն որոշման 14-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Սալսա Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) ազատել 2013 և 2014 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով հաշվարկված` համապատասխանաբար 183331.0 և 306079.5, ընդամենը` 489410.5 հազ. դրամ շահութաբաժինների վճարումից և նույն չափով ավելացնել կանոնադրական կապիտալը` լրացուցիչ հասարակ (սովորական) բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով:

(1-ին կետը փոփ. 15.04.16 N 387-Ա)

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` ապահովել ընկերության կանոնադրությունում կատարվող համապատասխան փոփոխությունների գրանցումը Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում:

3. Սահմանել, որ փոփոխությունների համար նախատեսված ծախսերը կատարվում են ընկերության միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. դեկտեմբերի 24

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։