ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մայիսի 2016 թվականի N 361-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 230-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի ապրիլի 7-ի «Գիտատեխնիկական խորհուրդ ստեղծելու և գիտատեխնիկական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» N 230-Ա որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. մայիսի 3
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
մայիսի 3-ի N 361-Ա
որոշման
«Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2010 թ.
ապրիլի 7-ի N 230-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հ. Աբրահամյան - ՀՀ վարչապետ (գիտատեխնիկական խորհրդի նախագահ)
Լ. Յոլյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Ա. Մինասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
Ս. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ
Վ. Սահակյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Լ. Թավադյան - ՀՀ ԳԱԱ-ի քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ-ի «Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Գ. Հասրաթյան - ՀՀ ԳԱԱ-ի «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)
Ն. Այվազյան - ՀՀ ԳԱԱ-ի «Ֆիզիոլոգիայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Սաղյան - ՀՀ ԳԱԱ-ի «Հայկենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Հ. Մուսայելյան - «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Մ. Վարդանյան - «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Վ. Ցականով - «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
Վ. Դումանյան - «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ)
Վ. Մելիքյան - «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր միջֆակուլտետային ամբիոնի վարիչ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի ուսումնական դեպարտամենտի տնօրեն (համաձայնությամբ)
Հ. Բաբայան - «Նեյտրոն» գործարանի տնօրեն (համաձայնությամբ)
Ֆ. Նախշքարյան - «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր (համաձայնությամբ)
Մ. Հերգնյան - «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)
Մ. Մարկոսյան - «Երևանի կապի միջոցներ գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Զ. Ասլյան - ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան