ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ապրիլի 2016 թվականի N 350-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության բարեփոխումների իրականացման ռազմավարությունից բխող` Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. ապրիլի 27
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
ապրիլի 27-ի N 350-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ն. Խաչատրյան -ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Ս. Վասիլյան -ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Խուդավերդյան -Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Է. Գևորգյան -ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար
Հ. Հովակիմյան -ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
Ն. Դանիելյան -ՀՀ կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ
Լ. Շուշանյան -ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի խորհրդատու
Գ. Դավթյան -ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործակալության պետ
Ա. Մկրտչյան -ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան