Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 ապրիլի 2016 թվականի N 354-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. «Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության միջև հանձնման մասին» համաձայնագիր կնքելու նպատակահարմարության, երկու պետությունների միջև իրավական համագործակցության խորացմանն ու ամրապնդմանն առնչվող այլ հարցեր քննարկելու նպատակով, ինչպես նաև ելնելով աշխատանքային անհրաժեշտությունից, 2016 թվականի ապրիլի 30-ից մինչև մայիսի 3-ը Քուվեյթի Պետություն (Էլ Քուվեյթ) և մայիսի 4-ին Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների՝ Քուվեյթի Պետություն (Էլ Քուվեյթ) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ ներկայացուցչական ծախսերը (հուշանվերների ձեռքբերում և այլն)՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի՝

1) ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների՝ Քուվեյթի Պետություն (Էլ Քուվեյթ) գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սիրվարդ Գևորգյանի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի օգնական Անի Աղայանի՝ 2016 թվականի մայիսի 4-ին Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված ծախսերը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝

1) ընդունել ի գիտություն, որ Արփինե Հովհաննիսյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` գործուղումներից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Քուվեյթի Պետություն և Ֆրանսիայի Հանրապետություն գործուղումների արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. ապրիլի 28

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

ապրիլի 28-ի N 354-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-ԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՅԻՍԻ 4-Ը ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ա. Հովհաննիսյան -ՀՀ արդարադատության նախարար (պատվիրակության ղեկավար) (ապրիլի 30-ից մինչև մայիսի 4-ը)

Վ. Քոչարյան -ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Ս. Գևորգյան -ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ (ապրիլի 30-ից մինչև մայիսի 4-ը)

Ա. Աղայան -ՀՀ արդարադատության նախարարի օգնական (ապրիլի 30-ից մինչև մայիսի 4-ը)

Ա. Մկրտչյան -ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության միջազգային պայմանագրերի բաժնի առաջատար մասնագետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։