Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 28-Ն ԵՎ 29-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

5 մայիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60316140

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

20 ապրիլի 2016 թ. թիվ 03-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 28-Ն ԵՎ 29-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի ե) կետով և 14-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 28-ի «Կազմակերպության տնտեսական գործունեության հիմնական ցուցանիշների վերաբերյալ» Ձև 1-ՏԳ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հունվարի 27-ի թիվ 03-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 29-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշմամբ հաստատված հավելված 1-ի 3-րդ կետի և հավելված 2-ի 34-րդ կետի «Ինքնարժեքի մեջ մտնող այլ ծախսեր, որոնք չեն հաշվառված վերը նշված ծախսերում (օրինակ` երաշխիքային նորոգման, սպասարկման, աշխատողների կազմակերպված հավաքագրման և այլ ծախսերը)» բառերը փոխարինել «Ինքնարժեքի մեջ մտնող ծախսեր, որոնք չեն հաշվառված վերը նշված ծախսերում (օրինակ` երաշխիքային նորոգման, սպասարկման, աշխատողների կազմակերպված հավաքագրման և նմանատիպ ծախսերը)» բառերով:

2) Հավելված 1-ի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սուբսիդիաներ և հարկեր` կապված ընթացիկ գործունեության հետ

Սուբսիդիաներ բյուջեից (տող40.1+տող40.2+տող40.3+տող40.4), այդ թվում` 40

սուբսիդիաներ, կապված աշխատանքային և բնական պաշարների օգտագործման հետ, հումք և այլն 40.1

գների տարբերության փոխհատուցում 40.2

պետական դոտացիա 40.3

այլ սուբսիդիաներ (բացի կապիտալ ներդրումների սուբսիդիաներից) 40.4

Հարկեր (բյուջե վճարման ենթակա հաշվարկված հարկերի գումարը)

(տող41.1+տող41.2+տող41.3+տող41.4+տող41.5+տող41.6+տող41.7+տող 41.8) այդ թվում՝ 41

ավելացված արժեքի հարկ 41.1

ակցիզային հարկ 41.2

մաքսատուրք 41.3

հաստատագրված վճար 41.4

շրջանառության հարկ 41.5

այլ հարկեր (եկամտային հարկ, շահութահարկ և այլ հարկեր) 41.6

2. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 28-ի «Կազմակերպության տնտեսական գործունեության հիմնական ցուցանիշների վերաբերյալ» Ձև 1-ՏԳ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հունվարի 27-ի թիվ 04-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 28-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշմամբ հաստատված հավելված 1-ի 3-րդ կետի և հավելված 2-ի 33-րդ կետի «Ինքնարժեքի մեջ մտնող այլ ծախսեր, որոնք չեն հաշվառված վերը նշված ծախսերում (օրինակ` երաշխիքային նորոգման, սպասարկման, աշխատողների կազմակերպված հավաքագրման և այլ ծախսերը)» բառերը փոխարինել «Ինքնարժեքի մեջ մտնող ծախսեր, որոնք չեն հաշվառված վերը նշված ծախսերում (օրինակ` երաշխիքային նորոգման, սպասարկման, աշխատողների կազմակերպված հավաքագրման և նմանատիպ ծախսերը)» բառերով:

Նախագահ` Ս. Մնացականյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։